ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանն ընդունեց ԱՄԿ միջազգային պատվիրակության անդամներին
2024թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) պատվիրակությանը` ի դեմս ԱՄԿ ֆորմալացման գործողությունների ծրագրի ղեկավար Ֆրեդերիկ Լապեյրի, զբաղվածության հարցերով գլխավոր մասնագետ Կազուտոշի Չատանիի և Հայաստանում ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանի։
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին Հայաստանում մեկնարկող ԱՄԿ նոր նախաձեռնությունը, որը միտված է նպաստելու Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության խնդրի կարգավորմանը։ Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ոչ ֆորմալ զբաղվածության կանխմանը և ֆորմալ զբաղվածությանը անցնելու խթանմանը։ Ֆրեդերիկ Լապեյրն առանձնահատուկ ընդգծեց, որ ծրագրի արդյունավետ իրագործման համար շատ կարևոր է եռակողմ սոցիալական երկխոսության ապահովումը կառավարության, արհմիությունների և գործատուների կազմակերպությունների միջև, ուստի այս հանդիպման նպատակն է նաև հավաքագրել գործընկերների տեսակետները խնդրահարույց հարցերի վերաբերյալ:
ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը ողջունեց ԱՄԿ այս նախաձեռնության իրականացումը` խթանելու արժանապատիվ աշխատանքն ու սոցիալական արդարությունը, և բարձր գնահատեց ԱՄԿ-ի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության զվաղվածության ճգնաժամի արձագանքման գործում։
Որպես գործատուների հավաքական ձայնը ներկայացնող կառույցի նախագահ` Վահագն Համբարձումյանն իր պատրաստակամությունը հայտնեց ակտիվորեն ներգրավվել ծրագրով նախատեսված գործողություններում` աջակցելու ՀՀ կառավարությանը ֆորմալ զբաղվածության խթանմանն ուղղված քաղաքականության և գործիքակազմի մշակման, ինչպես նաև իրավական դաշտի բարելավման գործընթացում։
Հանդիպման վերջում հյուրերը շնորհակալություն հայտնեցին ՀԳՀՄ նախագահին գործուն առաջարկներով հանդես գալու համար, որոնք տեղ կգտնեն ԱՄԿ նոր մեկնարկող ծրագրային փաթեթում։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: