ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը մասնակցեցին ԱՄՀ օրակարգում ներառված պլատֆորմային տնտեսության մեջ արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ զեկույցի նախագծի քննարկմանը

26-07-2024
ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը մասնակցեցին ԱՄՀ օրակարգում ներառված պլատֆորմային տնտեսության մեջ արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ զեկույցի նախագծի քննարկմանը

Հուլիսի 25-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Վահագն Համբարձումյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը ՄԱԿ-ի գրասենյակում մասնակցեցին ԱՄԿ և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող 2025 թվականի Աշխատանքի Միջազգային Համաժողովի (ԱՄՀ) օրակարգում ներառված պլատֆորմային (հարթակային) տնտեսության մեջ արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ զեկույցի նախագծի քննարկմանը, որը ներառում էր նաև հարցաթերթ հարթակային տնտեսության մեջ արժանապատիվ աշխատանքի ապագա չափորոշչի հնարավոր ձևի, շրջանակի և բովանդակության վերաբերյալ:

Հարթակային աշխատանքի վերաբերյալ զեկույցը ներկայացնում էր ԱՄԿ կենտրոնական գրասենյակի աշխատաշուկայի մասնագետ Աննառոզա Պեզոլեն, որի քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և սոցիալական գործընկերներ:

Մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին կառուցողական առաջարկներ, որոնք կներառվեն արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ օրենսդրության և պրակտիկայի հետագա բարելավման գործընթացում:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ