ՀԳՀՄ քաղաքականությունը «Աշխատանքի պաշտպանության և աշխատողների անվտանգության պահպանման» ոլորտում

ՀԳՀՄ քաղաքականությունը «Աշխատանքի պաշտպանության և աշխատողների անվտանգության պահպանման» ոլորտում
Event information
  • 30 September 2021
  • 10:00
  • Elite Plaza Business Center Mantashov Hall
  • Contact
  • Price
    Free
  • Registration Deadline
    15 October 2021
  • Type:
    Conference
Աշխատանքի անվտանգության քաղաքականությունը կարևոր է թե՛ կազմակերպությունների, և թե՛ երկրի տնտեսության համար, քանի որ այն նվազեցնում է վնասվածքների և դժբախտ պատահարների հավանականությունը, առողջությանը վտանգ ներկայացնող ռիսկերը, ինչպես նաև խթանում աշխատանքի արտադրողականությունը:

Այդ կապակցությամբ, ՀԳՀՄ ներկայացնելու է ԱՊ ոլորտում ՀԳՀՄ քաղաքականությունը ս.թ. սեպտեմբերի 30-ին, որի ընթացքում քննարկվելու են ոլորտի առաջնահերությունները և քաղաքականության կիրառումը:

Սոցիալական գործընկերության շրջանակներում 2020թ. հոկտեմբերի 5-ին ստորագրված հանրապետական կոլեկտիվ հերթական պայմանագրում, գլուխներից մեկը նվիրված է «Աշխատանքի պաշտպանությանը»: ՀԳՀՄ-ն կարևորում է գործատուների շրջանում ԱՊ բարելավման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ մշակել ՀԳՀՄ քաղաքականությունը «Աշխատանքի պաշտպանության և աշխատողների անվտանգության պահպանման» (ԱՊ) ոլորտում:

Քաղաքականությունը ներառում է՝
· ԱՊ քաղաքականության առաջնահերթությունները,
· ԱՊ շրջանակում համագործակցությունը ՀՀ Կառավարության և Արհմիությունների հետ,
· Կրթական և վերապատրաստման ծրագրերը,
· Շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունները,
· ԱՊ ոլորտում առաջարկվող քայլերը և երաշխավորությունները,
· ՀԳՀՄ-ն որպես վերապատրաստման համակարգի վերահսկող,
· Գործատուների պատասխանատվությունը և պարտականությունները,
· Աշխատողի և արհմիությունների պատասխանատվությունը և այլն:

ՀԳՀՄ ԱՊ Քաղաքականությունը մշակվել է ԱՄԿ աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով կամ հաստատել մասնակցությունը գրելով «info@employers.am» հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի 17-ը:
More events on #tags