ՀԳՀՄ-ն կտրամադրի անվճար խորհրդատվություն՝ հաղթահարելու կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները

05-11-2021
ՀԳՀՄ-ն կտրամադրի անվճար խորհրդատվություն՝ հաղթահարելու կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները

Հաշվի առնելով կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները և խնդիրները, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը (ՀԳՀՄ) իր անդամների և գործընկերների համար կանցկացնի ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն 6 ուղղություններով՝

  1. Բիզնես խորհրդատվություն,
  2. Հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառում,
  3. Իրավաբանական և փաստաբանական խորհրդատվություն:
  4. Միջազգային ISO ստանդարտներ, դրանց ներդնում և սերտիֆիկացում,
  5. Գյուղատնտեսական և գյուղմթերքների վերամշակում, ներառյալ թափոններից և աղբից կանաչ կերի և կանաչ վառելիքի ստացում,
  6. Կոնստրուկտորական և ինժեներական լուծումներ և արտադրական սարքավորումների արդիականացում:

ՈՐՏԵՂ. Խորհրդատվությունը կանցկացվի ԱՌՑԱՆՑ՝ Zoom հարթակի միջոցով։

 

ԹԵՄԱՆԵՐԸ. Որպեսզի խորհրդատվությունը լինի թիրախային և ծառայի Ձեր խնդիրների լուծմանը, խնդրում ենք նախորոք ներկայացնել Ձեր հարցերը կամ թեմաները, որոնց մասին կցանկանաք ստանալ խորհրդատվությունը: Թեմաները կհստակեցվեն Ձեր կողմից ներկայացված հարցերի հիման վրա:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. Մասնակցությունը սահմանափակ չէ, և ցանկության դեպքում կարող եք մասնակցել բոլոր 6 խորհրդատվություններին: Մասնակցելու համար խնդրում ենք լրանցել կից ֆորման և ուղարկել Լուսինե Մանուկյանին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected] մինչև դեկտեմբերի 5-ը:

 

ԵՐԲ. Խորհրդատվությունը կանցկացվի 2021թ. դեկտեմբեր – 2022թ. փետրվար ամիսների ընթացքում: Անցկացման ամսաթիվը և ժամը կհայատարարվի առանձին՝ մասնակիցների կողմից հարցերի հավաքագրումից հետո:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ  

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մեզ՝

Հեռ.՝ 010 527 421

Էլ. փոստ՝ [email protected]

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ