Հայաստանում պարենի անվտանգության համակարգի գնահատումը, շուկայի ֆունկցիոնալությունը և մատակարարման շղթայի դինամիկան

Started: 1-July-2020 Ended: 1-June-2021 Status: Completed
Հայաստանում պարենի անվտանգության համակարգի գնահատումը, շուկայի ֆունկցիոնալությունը և մատակարարման շղթայի դինամիկան

Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է շուկայի ֆունկցիոնալությունն ու մատակարարման շղթաները Հայաստանում պարենային անվտանգության համակարգում: Գնահատման նպատակն է նպաստել Հայաստանում պարենի անվտանգության քաղաքականության ձևավորմանը` հիմնվելով Հայաստանի պարենային համակարգի խոցելիության և դրա հիմնական պատճառների վերաբերյալ գիտական տվյալների վրա: Այն համատեղ իրականացվել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և Պարենի համաշխարհային ծրագրի (ՀՊԾ) հայաստանյան գրասենյակի կողմից:


Ծրագրի առաջնային կարճաժամկետ նպատակն է եղել բացահայտել և վերլուծել COVID-19 համաճարակի հետևանքները Հայաստանի պարենային համակարգում: Գնահատման երկարաժամկետ նպատակը Հայաստանում պարենային անվտանգության կանոնավոր գնահատման երկարաժամկետ համեմատական մեթոդաբանության մշակումն է, ինչպես նաև հետազոտության արդյունքների հիման վրա պարենային անվտանգության քաղաքականության ձևավորմանը նպաստելը՝ Հայաստանի պարենային համակարգի խոցելիության և դրա հիմնական պատճառներին ու անդրադառնալով:


Ուսումնասիրությունն իրականացվել է 2020թ. հուլիս – հունիս 2021թ. ժամանակատվածում երեք սեզոնային փուլերով՝ ուսումնասիրելով պարենային անվտանգության սեզոնային դինամիկան, շուկայի ֆունկցիոնալությունը և մատակարարման շղթաները Հայաստանում:


Ծրագիրն իրականացվել է Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսավորմամբ:

More projects on #tags