«BizNet» արտագնա գործարար հանդիպում

«BizNet» արտագնա գործարար հանդիպում
Միջոցառման մանրամասները
  • 2 օգոստոս 2026
  • 10:00
  • Դիլիջան, «Dilichella Resort», Գոշի փողոց 1/1
  • Գին
    30 000 ՀՀ դրամ
  • Գրանցման վերջնաժամկետ՝
    2 օգոստոս 2026
  • Տեսակ՝
    Կոնֆերանս

Հարգելի՛ գործընկեր,

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը շարունակում է «BizNet» միջոցառումների շարքը և սիրով հրավիրում է մասնակցելու արտագնա գործարար հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 2-ին՝ գեղատեսիլ Դիլիջանում։

Սա պարզապես հերթական միջոցառում չէ. այն հարթակ է, որտեղ կարող եք հանդիպել նոր գործընկերների, կիսվել գաղափարներով, ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ և ամրապնդել արդեն ձևավորված կապերը՝ ոչ ֆորմալ, ջերմ և ոգեշնչող միջավայրում։

📍 Դուք կունենաք հնարավորություն՝

  • այցելել պատմամշակութային վայր` Գոշավանք վանական համալիր,
  • մասնակցել գործարար նեթվորքինգի,
  • անցկացնել հիշարժան երեկո «Dilichella Resort»-ում,
  • համտեսել համեղ հյուրասիրություն,
  • վայելել կենդանի երաժշտություն,
  • լիցքավորվել դրական էներգիայով և բարձր տրամադրությամբ,
  • դառնալ հաճելի անակնկալների անմիջական մասնակիցը,
  • վերադառնալ ոչ միայն վառ հիշողություններով, այլև առատաձեռն նվերներով։

📅 Օգոստոսի 2
Մեկնարկ՝ ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակ
Վերադարձ Երևան՝ ժամը 22:00-ին
Մասնակցության արժեքը՝ 30 000 ՀՀ դրամ
Գրանցման վերջնաժամկետը՝ հուլիսի 30

Մասնակցելու համար գրանցվե՛ք այս հղումով` https://forms.gle/vZ6Yv8rEdMj4TvNH8

Գործարար կապերը սկսվում են հանդիպումներից, իսկ լավագույն հնարավորությունները՝ ճիշտ մարդկանց հետ ծանոթությունից։

Դե՛ ինչ, միացե՛ք «BizNet»-ին` միասին ստեղծելու բիզնեսի հաջողության նոր պատմություններ։

Լրացուցիչ հրապարակումներ #tag-ով