Մենք ներկայացնում ենք բիզնես համայնքի շահերը և խթանում բիզնեսի միջավայրի շարունակական բարելավումը:

Անդամակցել

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպություն է, որը ներկայացնում է գործատուների համընդհանուր շահերը Հայաստանում: ՀԳՀՄ-ն իրականացնում է բիզնեսի խթանման և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր, հանդիսանում է ՀՀ-ում պաշտոնական միակ սոցիալական գործընկերը ՀՀ կառավարության ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) հետ

ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

06-11-2026
Նոյեմբերի 3-ին կայացավ «Երևանյան ֆորում 2026»-ը, որը նվիրված էր Եվրոպական համալսարանի հիմնադրման 25-ամյակին և անցկացվում էր «Հայաստան-Եվրոպա․ կրթություն, գիտելիք և համագործակցություն» խորագրի ներքո՝ միավորելով կրթության, գիտության, բիզնեսի և միջազգային համագործակցության ոլորտների ներկայացուցիչներին։
05-11-2026
Նոյեմբերի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախարարին կից գործող եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Ներսեսյանը։
04-11-2026
Նոյեմբերի 2-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության և UCOM ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր` ի դեմս ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանի և UCOM-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի։
29-10-2026
Հոկտեմբերի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։
27-10-2026
Հոկտեմբերի 19–23-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքում մասնակցեցին REnForce՝ «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի ամրապնդում» Էրազմուս+ ծրագրի կառավարման կոմիտեի հանդիպմանը և ուսումնաճանաչողական այցին։
20-10-2026
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կենսաբազմազանության համար արդար անցման վերաբերյալ» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը։
19-10-2026
Հոկտեմբերի 15-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացավ նախագահին կից հասարակական խորհրդի երրորդ նիստը, որին ՀԳՀՄ-ից մասնակցեցին Կարինե Պետրոսյանը և Վարդան Մարությանը։
15-10-2026
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հանդիպեց Չինաստանում սեմինարին մասնակցած խմբի անդամներին։
13-10-2026
Հոկտեմբերի 9-ին Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկման առանցքում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն էին, ընթացիկ ծրագրերը և իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։
12-10-2026
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախարարին կից հասարակական խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Համլետ Սահակյանը, Վահան Սիրունյանը, խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների, միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ: Նախարարը ողջունեց հանդիպման մասնակիցներին` կարևորելով վերջիններիս ակտիվ ներգրավվածությունը ոլորտային քաղաքականությունների նախագծման և մշակման գործընթացում:

ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Շահերի պաշտպանություն
    Անդամների և բիզնես համայնքի շահերի պաշտպանություն, բիզնեսի խնդիրների բարձրաձայնում պետական տարբեր մակարդակներում:
  • Սոցիալական գործընկերություն
    Օրենսդրական բարեփոխումների առաջարկների ներկայացում ՀՀ Կառավարությանը՝ ՀԳՀՄ անդամների կարիքների և իրականացված վերլուծությունների հիման վրա:
  • Կրթություն-բիզնես համագործակցություն
    Համագործակցություն կրթական հաստատությունների հետ՝ ներկայացնելու գործատուների պահանջները մասնագիտական և աշխատանքային հմտությունների վերաբերյալ:
  • Բիզնես խորհրդատվություն
    Բիզնես պլանավորում, մրցունակության բարձրացում, արտահանման խթանում, խորհրդատվություն արտաքին շուկաների վերաբերյալ,  թրեյնինգներ և սեմինարներ:
  • Բիզնես համագործակցություն
    Բիզնես համագործակցության խթանում տեղական և արտասահմանյան ընկերությունների միջև, մասնակցություն բիզնես ֆորումներին, ցուցահանդեսներին:
  • Իրավաբանական խորհրդատվություն
    Խորհրդատվություն և իրազեկում բիզնես օրենսդրության, ՀՀ Կառավարության որոշումների, թույլտվությունների և նախատեսվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: 

ՀԳՀՄ-Ն ԱՅՍՕՐ

  • 1450
    ԱՆԴԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
    ՀԳՀՄ միավորում է մոտ 1450 անդամ ընկերություններ Հայաստանում, որոնք ներկայացնում են ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերը:
  • 19
    ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
    2007թ.-ից ՀԳՀՄ-ն ներկայացնում է գործատուների շահերը,  իրականացնում բիզեսի խթանման և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր:
ԻՆՉՊԵՍ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ

Մենք կարող ենք օգնել առաջադրել Ձեր խնդիրները ՀՀ Կառավարությանը, խթանել Ձեր բիզնեսը, ձևավորել բիզնես կապեր ՀՀ-ում և արտասահմանում: