BizNet - Բիզնես շփումների և նոր կապերի երեկույթ
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը մեկնարկում է նոր՝ «BizNet» խորագրով հանդիպումների շարք:
Սիրով հրավիրում ենք ՀԳՀՄ անդամներին մասնակցելու մեր գործընկեր «FS Projects»-ի հետ համատեղ կազմակերպված առաջին «BizNet» երեկույթին, որը տեղի կունենա`
նոյեմբերի 1-ին
ժամը` 17:00-ին
Depo 17 ռեստորանում
Միջոցառման նպատակն է ոչ ֆորմալ ձևաչափով ձեռք բերել նոր ծանոթություններ և ստեղծել արժեքավոր գործընկերային կապեր։
Երեկույթի ընթացքում ձեզ սպասվում է՝
- Հետաքրքիր շոու ծրագիր
- Համեղ ուտեստներ
- Անսահմանափակ գինի կամ գարեջուր` ըստ ձեր նախընտրության
- Բազմաթիվ անակնկալներ
- Նվերներ բոլոր մասնակիցներին
- Նեթվորքինգ և նոր համագործակցային կապեր
- Պրոֆեսիոնալ ֆոտո/վիդեո նկարահանում
Մասնակցության վճար՝ 15,000 ՀՀ դրամ
Dress code՝ Business casual
Դե ինչ, միացի՛ր «BizNet»-ին և բացահայտի՛ր նոր հնարավորություններ, որոնք կարող են փոխել քո բիզնեսի ընթացքը:
Հա՛, ու մի բան էլ՝ չմոռանաս վերցնել այցեքարտդ, գուցե հենց այսօր գտնես քո նոր գործընկերոջը
Մասնակցելու համար գրանցվի՛ր այս հղումով` https://forms.gle/HiP5Sp53vhcwqWC16 , որ ստանաս անհատական հրավիրատոմսդ։
Գրանցման վերջնաժամկետն է` հոկտեմբերի 30-ը։