Նպաստավոր միջավայր Հայաստանում կայուն ձեռնարկությունների համար
| Հրատարակվել է՝ | մարտ 2016 |
| Տեսակ՝ | Զեկույց |
| Ոլորտ/Tag` | |
| Լեզու` | Հայերեն, անգլերեն |
Հետազոտությունն իրականացվել է համաձայն «Նպաստավոր միջավայր կայուն ձեռնարկությունների» համար (այսուհետ` ՆՄԿՁ) ԱՄԿ մեթոդաբանության: Այդ մեթոդաբանությունը գնահատում է գործարար միջավայրը` բիզնես վարելու տնտեսական, սոցիալական, քաղաքական և բնապահպանական տեսանկյուններից: Նշված մեթոդաբանությունը մշակվել է ի պատասխան 2007թ հունիսին տեղի ունեցած Աշխատանքի միջազգային կոնֆերանսի, որի ընթացքում քննարկվել էր կայուն ձեռնարկությունների խթանման հարցը և կոչ արվել ամրապնդելու ձեռնարկությունները սնուցող հաստատություններն ու կառավարման համակարգերը:
Հետազոտությունն իրականացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ: