ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀԳՀՄ-ն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ սոցիալ-տնտեսական բնագավառներում:
-
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Կառավարությունը, Արհմիությունների Կոնֆեդերացիան և ՀԳՀՄ-ն հանդիսանում են սոցիալական գործընկերներ: ՀԳՀՄ և ՀՀ Կառավարության միջև համագործակցությունն իրականացվում է հիմնական գործընկեր պետական կառույցների հետ` ՀՀ Էկոնոմիկայի Նախարարություն, Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարություն, Կրթության և Գիտության Նախարարություն, Գյուղատնտեսության Նախարարություն, ՀՀ Ֆինանսների Նախարարություն և դրանց ստորաբաժանումներ:
Նշված կառույցների հետ ՀԳՀՄ-ն զարգացնում է համագործակցություն մի շարք բնագավառներում.
• Գործարար միջավայրի բարեբոխումներ
• Սոցիալ-աշխատանքային հարաբերություններ
• Արժանապատիվ աշխատանք
• Զբաղվածության խթանում` ներառյալ երիտասարդության զբաղվածությունը:
• Կրթություն-աշխատաշուկա կապի զարգացում
• Տնտեսական զարգացման ծրագրեր` ներառյալ ՓՄՁ և կանանց ձեռնարկատիրության խթանումը: -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ
ՀԱՄԿ-ն և ՀԳՀՄ-ն ՀՀ կառավարության հետ համատեղ, 2009թ.-ի ապրիլի 27-ին ստորագրեցին սոցիալական գործընկերության եռակողմ համաձայնագիրը` "Ազգային Կոլեկտիվ Համաձայնագիր": Համաձայնագրի ստորագրման նպատակն էր բարելավել սոցիալ-աշխատանքային հարաբերությունները ՀՀ-ում:
Տարբեր ծրագրեր են իրականացվել համատեղ ՀԱՄԿ-ի հետ` "Արժանապատիվ Աշխատանք" ծրագրի, զբաղվածության, միգրացիայի և թրաֆիքինգի, աշխատանքի անվտանգության և պաշտպանության:
2000թ.-ի դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովը ընդունեց օրենք "Արհմիությունների" վերաբերյալ, որը անհրաժեշտ էր Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի (իրավաբանական անձանց միությունը) գործողությունները օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար: Այդ նույն նպատակով 24 ճյուղային միություններ կազմակերպեցին հավաք, որի ընթացքում Պետական Ռեգիստրում գրանցվեցին որպես արհմիութենական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միություններ:
2000թ. Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովը ընդունեց ՀՀ օրենքը "Արհեստակցական միությունների մասին", ուստի անհրաժեշտություն էր ՀԱՄԿ իրավաբանական անձանց միության գործունեությունը համապատասխանեցնելու օրենքի պահանջներին: Այդ նպատակով 24 ճյուղային միություններ գումարեցին իրենց համագումարները, գրանցվեցին պետական ռեգիստրում որպես արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություններ:
2007թ.-ին ՀԱՄԿ-ն միավորում էր 23 ճյուղային հանրապետական միություններ, 808 արհեստակցական կազմակերպություններ` 29665 արհմիության անդամներով:
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀԳՀՄ-ն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ սոցիալ-տնտեսական բնագավառներում:
ՀԳՀՄ համագործակցության միջազգային ցանցը
ՀԳՀՄ-ն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ սոցիալ-տնտեսական բնագավառներում1:
