.jpg?token=c46767eaa9f9f55c949feafd9abc9582)
ՀԳՀՄ մասին
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպություն է, որը ներկայացնում է գործատուների համընդհանուր շահերը Հայաստանում: ՀԳՀՄ-ն իրականացնում է բիզնեսի խթանման և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր, հանդիսանում է ՀՀ-ում պաշտոնական միակ սոցիալական գործընկերը ՀՀ Կառավարության ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) հետ:
ՀԳՀՄ-ն հիմնադրվել է 2007թ. նոյեմբերին, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի», ՀՀ «Գործատուների Միությունների» մասին օրենքի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների պահանջների հիման վրա:
-
14112ԱՆԴԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՀԳՀՄ միավորում է մոտ 14000 անդամ ընկերություններ Հայաստանում, որոնք ներկայացնում են ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերը:
-
20%ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀԳՀՄ անդամ ընկերությունները ներկայացնում են ՀՀ ընդհանուր ակտիվ իրավաբանական անձանց 20%-ը:
-
16ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ2007թ.-ից ՀԳՀՄ-ն ներկայացնում է գործատուների շահերը, իրականացնում բիզեսի խթանման և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր:
Այսօր ՀԳՀՄ-ն ունի 14112 անդամ ընկերություն, ներկայացնելով ՀՀ-ում գործող ընկերությունների մոտ 20%-ը, որոնք ներկայացնում են ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները: Նրանց ներքո աշխատում է մասնավոր հատվածի ընդհանուր աշխատողների թվի շուրջ 40%-ը: ՀԳՀՄ միավորում է 32 ոլորտային և տարածքային միություններ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ և ՀՀ բոլոր մարզերը:
.jpg?token=e5eb86a55d0559f607205b7afdcaeb4a)
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Խթանել բիզնես միջավայրի շարունակական բարելավումը, պաշտպանել բիզնես համայնքի և գործատուների շահերը՝ ուղղորդելու դեպի տնտեսական աճ և բարեկեցություն:
ՏԵՍԼԱԿԱՆԸ
Լինել գործատուների համընդհանուր ձայնը՝ տնտեսական, աշխատանքային և սոցիալական հարցերը ներկայացնող ամենա ազդեցիկ կազմակերպությունը Հայաստանում՝ նպաստելու կայուն և մրցունակ ձեռնարկատիրության զարգացմանը և արժանապատիվ աշխատանքի ստեղծմանը: