Բարելավեք Ձեր բիզնեսը մեզ հետ:

Ինչու անդամակցել
Ովքեր կարող են անդամակցել
ՀԳՀՄ անդամ կարող են դառնալ Հայաստանում գործող միկրո, փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները՝ անկախ տնտեսության ոլորտից: 
Այսօր ՀԳՀՄ-ն ունի ընդհանուր թվով մոտ 14000 անդամ, ներառյալ ուղիղ անդամները, տարածքային և ճյուղային/ոլորտային միությունների անդամները: ՀԳՀՄ անդամները ներկայացնում են ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները: 
Մենք տրամադրում ենք բիզնեսի շարունակականությանն ու զարգացման ուղղված ծառայություններ, ներկայացնում են ՀԳՀՄ անդամների և ՀՀ գործարար համայնքի շահերը տարբեր պետական մակարդակներում: Մենք նաև կազմակերպում ենք թրեյնինգներ, բիզնես ֆորումներ, կոնֆերանսներ և տարբեր միջոցառումներ մեր անդամների համար՝ ուղղված բիզնես կապերի զարգացմանը, անդամների միջև համագործացկությանը, Ձեր բիզնեսի բարելավմանը, ինչպես նաև տարբեր օրենսդրական նորությունների մասով տեղեկացմանը:

Ինչու անդամակցել

Մենք կարող ենք օգնել առաջադրել Ձեր խնդիրները ՀՀ Կառավարությանը, խթանել Ձեր բիզնեսը, ձևավորել բիզնես կապեր ՀՀ-ում և արտասահմանում: ՀԳՀՄ անդամակցումը ներառում է մի շարք առավելություններ, որոնք կարող են նպաստել Ձեր բիզնեսի հաջողությանը:
  • Շահերի
    պաշտպանություն
    ՀԳՀՄ անդամների և բիզնես համայնքի շահերի պաշտպանություն, բիզնեսի խնդիրների բարձրաձայնում պետական տարբեր մակարդակներում` հավաքական և անհատական խնդիրների լուծման համար:
  • Սոցիալական
    երկխոսություն
    Օրենսդրական բարեփոխումների առաջարկների ներկայացում ՀՀ Կառավարությանը՝ ՀԳՀՄ անդամների կարիքների և իրականացված վերլուծությունների հիման վրա:

    Ձեր խնդիրների բարձրաձայնում և պետական մարմինների և արհմիությունների հետ համատեղ քննարկումներ՝ սոցիալական գործընկերության շրջանակում:
     
  • Բիզնես համագործակցություն
    Բիզնես համագործակցության խթանում տեղական և արտասահմանյան ընկերությունների միջև, մասնակցություն բիզնես ֆորումներին, ցուցահանդեսներին:

    ՀԳՀՄ անդամների միջև համագործակցության հնարավորություններ և բիզնես կապերի ձևավորում:

    Թվային կատալոգի միջոցով Ձեր արտադրանքի/ծառայությունների խթանում և ներկայացում ՀՀ-ում և արտրերկրում:

    Մասնակցություն բիզնես ֆորումներին, ցուցահանդեսներին, կոնֆերանսներին, ինչպես նաև այցեր արտերկիր համագործակցության և կապերի ձևավորման նպատակով:
  • Կրթություն-գործատու համագործակցություն
    Համագործակցություն կրթական հաստատությունների հետ՝ ներկայացնելու գործատուների պահանջները մասնագիտական և աշխատանքային հմտությունների վերաբերյալ: 

    Կրթական հաստատությունների հետ կապերի ձևավորում, խթանելով մասնագետների հավաքագրման և ուսուցման գործընթացները:
  • Իրազեկում և տեղեկացվածություն
    Իրազեկում բիզնես օրենսդրության, ՀՀ Կառավարության որոշումների, թույլտվությունների և նախատեսվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:

    ՀՀ-ում և արտերկրում բիզնես միջոցառումների, բիզնես ֆորումների և թրեյնինգների մասին իրազեկում: 

    Գործարարությանն առընչվող հիմնական օրենքների կամ դրանց փոփոխությունների վերաբերյալ նախագծերի տրամադրում, քննարկումներին մասնակցելու հնարավորություն (ՀԳՀՄ միջոցով) շուրջ 20 հանձնաժողովների և աշխատանքային խմբերի շրջանակում:
  • Թրեյնինգներ և
    սեմինարներ
    Վերապատրաստման ծրագրեր բիզնեսի կառավարման, զարգացման, որակի կառավարման, բիզնեսի լավագույն փորձի կիրառման, բիզնես օրենսդրության և այլ թեմաներով՝ տեղական կամ արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ:
  • Աշխատանքի անվտանգություն
    Աշխատանքի պաշտպանության և անվտանգության խթանում աշխատավայրում՝ դիագնոստիկ վերլուծությունների, խորհրդատվության և կառավարման համակարգերի (ISO45001) ներդրման միջոցով:
  • Հրատարակումներ և վերլուծություններ
    ՀԳՀՄ կողմից հրատարակած բիզնեսի զարգացմանն ուղղված օգտակար գրքերի և ուղեցույցների անվճար տրամադրում, օգտակար ռեսուրսների հասանելիություն:

    Տնտեսական վերլուծությունների զեկույցներ, որոնք ներկայացնում են բիզնեսի խոչընդոտները, զարգացման հնարավորությունները և այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ:

ԻՆՉՊԵՍ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ

Անդամակցելու համար կապնվեք մեզ հետ, և մենք ուրախ կլինենք Ձեզ ներկայացնելու անդամակցելու համար փաստաթղթերի ցանկը և ծառությունների փաթեթը՝ Ձեր բիզնեսի զարգացման համար:
Կապնվեք մեզ հետ զանգահարելով +37495 527421 կամ գրեք info@employers.am էլ. փոստի հասցեին:
Բարելավեք Ձեր բիզնեսը մեզ հետ:
ԻՆՉՊԵՍ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ