Բարելավեք Ձեր բիզնեսը մեզ հետ:

Ծառայություններ

ՀԳՀՄ անդամակցումը ներառում է մի շարք առավելություններ և ծառայություններ: Մենք առաջարկում ենք նաև վճարովի ծառայություններ, որոնք կօգնեն զարգացնել և խթանել Ձեր բիզնեսը:
  • Բիզնես
    խորհրդատվություն
    • Բիզնես պլանավորում և զարգացում:

    • Մարքեթինգային խորհրդատվություն և ռազմավարություն:

    • Ֆինանսական պլանավորում և առողջացում:

    • Մարդկային ռեսուրսների կառավարում:

    • Որակի կառավարման համակարգերի ներդնում ըստ ISO ստանդարտների:

    • Սկսնակ բիզնեսների համար խորհրդատվություն:
  • Իրավաբանական խորհրդատվություն
    • Կազմակերպության շահերի ներկայացում և իրավունքների պաշպանություն:
     
    • Խորհրդատվություն հարկային օրենսգրքի, աշխատանքային օրենսգրքի և այլ բիզնեսին առնչվող օրենքների մասով:

    • Խորհրդատվություն և իրազեկում ՀՀ Կառավարության որոշումների, թույլտվությունների և նախատեսվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:
  • Թրեյնինգներ և սեմինարներ
    • Վերապատրաստման ծրագրեր բիզնեսի կառավարման, զարգացման, լավագույն փորձի կիրառման և բիզնես օրենսդրության վերաբերյալ: 

    • Կորպորատիվ թրեյնինգներ Ձեր կազմակերպությունում:

    • Առցանց դասընթացներ տարբեր թեմաներով՝ ըստ Ձեր կարիքների:
  • Բիզնես հրատարակումներ և վերլուծություններ
    • Բիզնես հրատարակումներ՝ ուղղված բիզնեսի պլանավորմանը, զարգացմանը, արտահանման խթանմանը, աշխատանքի անվտանգությանը և այլն:

    • Ուղեցույցեր բիզնեսի կառավարման և խթանման վերաբերյալ:

    • Սոցիալ-տնտեսական խորը վերլուծություններ, որոնք ներկայացնում են տնտեսական ոլորտների, ներքին և արտաքին շուկաների միտումները և բիզնես հնարավորությունները:
  • Աշխատանքի անվտանգություն
    • Աշխատանքի պաշտպանության և անվտանգության համակարգի (OSH) ներդնում (ըստ ISO45001 ստանդարտի)

    • Աշխատանքի անվտանգության նախազգուշացնող նշանների մասին խորհրդատվության տրամադրում:

    • Հատուկ թրեյնինգներ և ուղեցույցեր ոլորտի մասնագետների համար:
  • Արտահանման խթանում և որակի կառավարում
    • Իրացման շուկաների հայտնաբերում և խորհրդատվության տրամադրում արտաքին շուկաների պահանջների ապահովման վերաբերյալ:

    • Միջազգային սերտիֆիկացում և արտահանման համար Եվրոկոդի ստացման խորհրդատվություն (CE, Global Conformance, Global GAP):

    • Կառավարման ստանդարտների և համակարգերի ներդնում՝ որակի կառավարում (ISO 9001),  սննդի անվտանգության (ISO 22000/HACCP, BRC),  շրջակա միջավայրի կառավարում (ISO 14001), աշխատանքի անվտանգության (ISO 45001), տեղեկատվության անվտանգության (ISO 27001):

    • Աջակցություն լաբորատոր փորձաքննությունների բնագավառում և արտահանման հարցերում: