Նորություններ

  • 10-02-2026
    Syunik TV / Սյունիք ՀԸ-ի «Կարևորի մասին» հաղորդաշարի հյուրն էր Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։ Քննարկման առանցքում` Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքն ու առկա խնդիրները։ Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային եղանակով կնքման գործընթացը և դրա գործնական կիրառությունը։ Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար։
  • 03-02-2026
    Օրերս ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Արհմիությունների կոնֆեդերացիայի միջև ստորագրվել է եռակողմ համագործակցության պայմանագիր, որը կարող է հիմք դնել սոցիալական գործընկերության նոր ձևաչափի ձևավորմանը Հայաստանում։ Ի՞նչ մանդատ ունի Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, ինչպիսի՞ լծակներով է այն պաշտպանում գործատուների շահերը և ի՞նչ դերակատարում կարող է ունենալ նոր ստորագրված համաձայնագրի շրջանակում։ Այս և Միության գործունեության վերաբերյալ ejc.am-ի  հարցերին պատասխանել  է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։