Նորություններ
-
13-12-2024Դեկտեմբերի 6-ին կայացավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։
-
10-12-2024Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Աշխատանքի միջազգային կազմակերպության Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչի կողմից Հայաստանի գործատուների հանրապետական միության անձնակազմի համար կազմակերպվեցին առցանց հանդիպում-քննարկումներ «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենսդրական նախագծի վերաբերյալ:
-
29-11-2024Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանի և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպվեց հանրային քննարկում կառուցողական և փորձագիտական ձևաչափով վերհանելու խնդրահարույց հարցերը 2025 թվականի հուլիսի 1-ից մասնագիտական ծառայությունները շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու օրենսդրական նախաձեռնության շուրջ։
-
22-11-2024Նոյեմբերի 22-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Հայաստանի սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող 2024թ. նոյեմբերի 18-23-ը Հայաստանում կայանալիք սոցիալական պաշտպանության առաքելության պատվիրակության անդամ, սոցիալական պաշտպանության մասնագետ Դանիել Գարրոտե Սանչեսին։
-
22-11-2024Նոյեմբերի 22-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առևտրային կցորդ տիկին Սեփիդեհ Աքբարփուր Թաջրիշին։
-
20-11-2024Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և Կանադայի հետ համագործակցության միջազգային կենտրոնի միջև գործընկերության շրջանակներում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ առցանց սեմինար` «Միջազգային առևտրային գործարքներում Կանադայի օրենսդրության և հարկման հիմնական դրույթները» թեմայով։
-
13-11-2024Նոյեմբերի 13-ին ՎԶԵԲ–ի Հայաստանի ներդրումային խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամների` ի դեմս Միության նախագահ Վահագն Համբարձումյանի, և Խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանի միջև։
-
11-11-2024Նոյեմբերի 11-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում Միության անդամ-ընկերությունների և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության ոլորտի մի շարք կազմակերպությունների ղեկավարների միջև, որին մասնակցում էին նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։
-
07-11-2024Նոյեմբերի 7-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի անդամ Արթուր Հովհաննիսյանն ու գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը հյուրընկալեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Գենդերային հավասարության և խտրականության դեմ պայքարի մասնագետ Օզգե Բերբեր–Ագտաշին և ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին։
-
26-10-2024Հոկտեմբերի 24-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ գործատուների միությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումների վերանայման շրջանակում առանձին հարցերի վերաբերյալ լուծումներ գտնելու և համապատասխան կարգավորումներ ամրագրելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։
-
25-10-2024Հոկտեմբերի 25-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 6-րդ արտահերթ նիստը։
-
23-10-2024Հոկտեմբերի 22-23-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր մարմինը` նախագահ Վահագն Համբարձումյանի գլխավորությամբ, հյուրընկալեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Աշխատանքի միջազգային կազմակերպության Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչին։ ԱՄԿ փորձագետի այցի նպատակն էր հանդիպել ՀԳՀՄ անձնակազմի և Խորհրդի անդամների հետ, ծանոթանալ Միության որդեգրած նոր քաղաքականությանն ու քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
-
17-10-2024Հոկտեմբերի 17-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահի տեղակալ Մարիա Խախամյանն ու գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը հյուրընկալեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող Գրասենյակի զբաղվածության ավագ մասնագետ Կազուտոշի Չատանիին, ԱՄԿ կենտրոնակայանի աշխատաշուկայի ծառայությունների մասնագետ Աննա-Կարին Օլսսոնին և զբաղվածության ինտենսիվ ներդրումների մասնագետ Մայքել Լիյու-Քիե Սոնգին: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանն ու ԱՄԿ խորհրդատու Սևակ Ալեքյանը։
-
25-09-2024Սեպտեմբերի 25-ին ազդարարվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների ճգնաժամի համատեքստում ոչ ֆորմալ զբաղվածության կանխումը և ֆորմալ զբաղվածությանը անցնելու խթանումը» ծրագրի մեկնարկը, որին հրավիրված էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր մարմինը` նախագահ Վահագն Համբարձումյանի գլխավորությամբ։
-
24-09-20242024թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) պատվիրակությանը` ի դեմս ԱՄԿ ֆորմալացման գործողությունների ծրագրի ղեկավար Ֆրեդերիկ Լապեյրի, զբաղվածության հարցերով գլխավոր մասնագետ Կազուտոշի Չատանիի և Հայաստանում ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանի։
-
18-09-20242024թ. սեպտեմբերի 18-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում ՀԳՀՄ-ին անդամակցող մի շարք կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, ովքեր երկարատև գործունեություն են ծավալել ՀԳՀՄ կազմում։
-
14-09-20242024թ․ սեպտեմբերի 14-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 5-րդ արտահերթ նիստը, որին առկա ձևաչափով մասնակցում էին 18 անդամներից 13-ը։
-
12-09-20242024թ. սեպտեմբերի 12-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող Գրասենյակի տնօրեն Միխայիլ Պուշկինին և ԱՄԿ Հայաստանում Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին։
-
31-07-2024Հուլիսի 31-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) նորընտիր նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ՀԳՀՄ-ին անդամակցող կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, ովքեր երկարատև գործունեություն են ծավալել Միության կազմում:
-
31-07-2024Հուլիսի 31-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Երևանի Եվրոպայի Խորհրդի գրասենյակի պատվիրակությանը՝ ի դեմս ծրագրերի ղեկավար Էմմա Մկրտչյանի, միջազգային փորձագետ Մոնիկա Սմուշ-Կուլեշայի, ազգային փորձագետ Սերգեյ Ղազինյանի և ծրագրերի մասնագետ Լիլիթ Սիրեկանյանի։
-
26-07-2024Հուլիսի 25-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Վահագն Համբարձումյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը ՄԱԿ-ի գրասենյակում մասնակցեցին ԱՄԿ և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող 2025 թվականի Աշխատանքի Միջազգային Համաժողովի (ԱՄՀ) օրակարգում ներառված պլատֆորմային (հարթակային) տնտեսության մեջ արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ զեկույցի նախագծի քննարկմանը, որը ներառում էր նաև հարցաթերթ հարթակային տնտեսության մեջ արժանապատիվ աշխատանքի ապագա չափորոշչի հնարավոր ձևի, շրջանակի և բովանդակության վերաբերյալ:
-
19-07-20242024 թվականի հուլիսի 19-ին տեղի ունեցավ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) կողմից կազմակերպված առցանց դասընթաց՝ նվիրված Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) գործադիր մարմնի և Խորհրդի անդամների դերակատարության բարձրացմանն ու կարողությունների զարգացմանը՝ ի նպաստ ՀԳՀՄ արդյունավետ գործունեության:
-
29-06-20242024թ․ հունիսի 29-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (այսուհետ` Միություն) նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Միության Խորհրդի 4-րդ արտահերթ նիստը։
-
12-06-20242024 թվականի հունիսի 12-ին և 13-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Վահագն Համբարձումյանը աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայի Ժնև քաղաքում։
-
25-05-20242024թ․ մայիսի 25-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (այսուհետ` Միություն) նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Միության Խորհրդի 3-րդ արտահերթ նիստը, որի օրակարգային հարցերն էին՝ 1. Միության Խորհրդի անդամների ներկայացում և ծանոթացում, 2. Միության նախագահի տեղակալի ներկայացում, 3. Միության ռազմավարության, ծրագրերի և անելիքների քննարկում, 4. Խորհրդի անդամների գործառույթների քննարկում, 5. Այլ հարցեր։
-
15-05-20242024թ․ մայիսի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (այսուհետ` Միություն) Երրորդ արտահերթ համագումարը, որի օրակարգային հիմնական հարցերն էին՝ • Միության նախագահի, Խորհրդի կազմի և վերստուգիչ հանձնաժողովի փոփոխությունները, • Միության կանոնադրության փոփոխությունը, • Նոր անդամագրված կազմակերպությունների ներկայացումը, • Նորընտիր նախագահի թեկնածուի տեսլականի ներկայացումը Միության հետագա զարգացման վերաբերյալ։
-
16-04-2024ՀՀ ՊԵԿ-ը մշակել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի խնդրահարույց նախագիծ, որը ուժ մեջ մտնելու դեպքում, ՀՀ բոլոր հարկ վճարողներին կհամարի հարկային պլանավորման մեթոդների չարաշահման սխեմայի մասնակիցներ՝ դրանից բխող հետևանքներով։ ՀԳՀՄ-ն դեմ է նախագծին և ներկայացրել է առաջարկությունների փաթեթ նախագծի բարելավման և քննարկման համար։
-
29-03-20242024թ. մարտի 29-ին կայացավ ՀԳՀՄ 16 ամյակի շնորհանդեսը և Հերթական 6-րդ համագումարը, որի ընթացքում ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը ամփոփեց ՀԳՀՄ 16 տարիների գործունեությունը և հիմնական նվաճումները, ներկայացրեց վերջին 3 տարիների հաշվետվությունը 2021-2024թթ․ համար ըստ գործունեության 41 ուղղությունների, ներկա մարտահրավերները և ապագա զարգացման հնարավորությունները։
-
17-01-20242024թ․ հունվարի 17-ին տեղի ունեցավ ՀԳՀՄ Համաժողով, որի ընթացքում ներկայացվեց Միության գործունեության 16 տարիների հիմնական ձեռքբերումները, ՀԳՀՄ ջատագովման մոտ 40 ուղղությունները, հիմնադրվեց ՀԳՀՄ նոր ճյուղային միություն՝ «Նորարարություն, կանաչ տնտեսություն և թվայնացում», որի նպատակն է՝ խթանել երկխոսությունը կանաչ տնտեսության և թթվայնացման բնագավառներում, ինչպես նաև տնտեսության մեջ բարձր տեխնոլոգիական արտադրանքների և նորարարության կիրառումը։ Համաժողովը նաև նպատակ ուներ խթանելու ՀԳՀՄ կարողությունների զարգացումը։
-
18-12-20232023թ․ դեկտեմբերի 18-ին Երևանում ՀԳՀՄ նախագահ Գ․ Մակարյանը մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» միջազգային համաժողովին։ Համաժովողին մասնակցում էին ՀՀ Նախագահը, ՀՀ Վարչապետը, մի քանի նախարարներ և ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ օտարերկրյա երկրներից։
-
28-04-2023Ապրիլի 28-ին տեղի ունեցավ ՀՀ 2019-2023թթ. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի (ԱԱԱԾ) արդյունքների գնահատման փորձագիտական խմբի աշխատանքային հանդիպումը: ԱԱԱԾ-ն կոչված է խթանելու արժանապատիվ աշխատանքը` որպես զարգացման քաղաքականության գլխավոր բաղադրիչ և, միևնույն ժամանակ, որպես կառավարության և սոցիալական գործընկերների ազգային քաղաքականության նպատակ: Ծրագրի գերակա ուղղություններն են՝ աշխատանքային իրավահարաբերությունների կատարելագործումը, սոցիալական գործընկերության ուժեղացումը, ՀՀ-ում զբաղվածության քաղաքականության բարելավումն ու կանանց և տղամարդկանց զբաղվածության կարողությունների ընդլայնումը:
-
21-04-2023Երևանում տեղի ունեցավ հայ-չինական գործարար համաժողով՝ ուղղված հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը։ Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության և China Overseas Development Association (CODA) կողմից:
-
01-03-2023Ծրագրի շրջանակներում իրականացվում են սոցիոլոգիական հարցումներ ՓՄՁ-ների շրջանում, անցկացվում են խորացված հարցազրույցներ տարբեր ոլորտների մասնագետների, փորձագետների և ձեռնարկատերերի հետ՝ ըստ տնտեսության տարբեր ոլորտների պատկանելիության, և կազմակերպվում են ֆոկուս խմբերի քննարկումներ պետական աշխատողների, փորձագետների և ՓՄՁ ներկայացուցիչների հետ:
-
17-02-2023ՀԳՀՄ և ՀՌԶԿ հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում համատեղ ջանքերն ուղղված կլինեն ձեռնարկատիրական միջավայրի բարելավմանը և զարգացմանը, առկա խոչընդոտների բացահայտմանն ու հաղթահարմանը, ՓՄՁ ոլորտում արտահանման խթանմանը և այլն:
-
20-04-2022Հայաստանի գործատուների հանրապետական միությունը իրատեսորեն գնահատելով ՀՀ-ում աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան որակյալ կադրերի անհրաժեշտությունը, երիտասարդների զբաղվածության և արժանապատիվ աշխատանք ունենալու հրամայականը, կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները, կրթություն - գիտություն - արտադրություն կապի շարունակական զարգացման և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ամեն տարի տարբեր ձևաչափերով նախաձեռնում և աջակցում է միջազգային տարբեր հարթակներում ՀՀ տարբեր բուհերի ուսանողներին` մասնակցելու միջազգային ուսանողական մրցույթներին, ներկայացնելու իրենց կարողությունները, հմտություններն ու գիտելիքները:
-
23-02-2022Սույնով նախաձեռնող խումբը հանձինս՝ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) և Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի (ՀՀ ԱԱՊ), առաջնորդվելով Եվրոպական Միության (ԵՄ) «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ, CEPA) պահանջներով առ այն, որ պետք է ձևավորվի հարթակ, որտեղ ներառված են լինելու քաղաքացիական հասարակության, Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) ու գործատուների/գործարարների միավորումների ներկայացուցիչները, հայտարարում է մրցույթ հարթակի գործատուների միավորումների, որպես անդամ, ընտրության վերաբերյալ:
-
24-11-2021Ցուցահանդեսը «Երևան» էքսպո կենտրոնում բաց կլինի նոյեմբերի 24-27-ը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ԵԱՏՄ երկրների և Իրանի արտադրական և առևտրային հնարավորություններին, ինչպես նաև ձևավորել B2B համագործակցության կապեր:
-
05-11-2021Հաշվի առնելով կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները և խնդիրները, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը իր անդամների և գործընկերների համար կանցկացնի ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն 6 ուղղություններով:
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների: