Գործատո՞ւ, թե՞ գործարար
Բիզնես ստեղծելը մեկ բան է։ Այն զարգացնելը, ուժեղ թիմ ձևավորելը և մարդկանց միավորելը մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ բոլորովին այլ։
Ի՞նչն է տարբերում ղեկավարին առաջնորդից։ Ինչպե՞ս կառուցել վստահություն, կառավարել փոփոխությունները և ճիշտ որոշումներ կայացնել անորոշության պայմաններում։
Դեկտեմբերի 4-ին մեր հանդիպման հատուկ հյուրն է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հրավիրում ենք ՀԳՀՄ անդամներին մասնակցելու բաց և ինտերակտիվ հանդիպմանը, փոխանակելու սեփական փորձը և քննարկելու բիզնեսի կառավարման ու առաջնորդության արդի հարցերը։
Քննարկման հիմնական թեմաներն են՝
- Առաջնորդություն և կառավարում․ ո՞րն է տարբերությունը և ինչպե՞ս դառնալ արդյունավետ առաջնորդ։
- Մարդկային կապիտալ և թիմի զարգացում․ ինչպե՞ս ձևավորել վստահության վրա հիմնված թիմ և համախմբել աշխատակիցներին ընդհանուր նպատակի շուրջ։
- Գործատուի գրավչություն․ ի՞նչն է ընկերությունը դարձնում ցանկալի աշխատավայր։
- Ռազմավարական մտածողություն և փոփոխությունների կառավարում․ ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ և առաջնորդել բիզնեսը փոփոխությունների պայմաններում։
- Բիզնեսի արժեքներ և կորպորատիվ մշակույթ․ ինչպե՞ս պահպանել մարդկային արժեքները բիզնեսի աճին զուգահեռ։
- Տեխնոլոգիաներ և մրցունակություն․ ինչպե՞ս օգտագործել նորարարությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները բիզնեսի զարգացման համար։
Բաց զրույց՝ նոր գաղափարների, գործնական փորձի և հարցուպատասխանի համար։
Բացառիկ հանդիպում նրանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն զարգացնել իրենց բիզնեսը, այլև դառնալ ավելի ուժեղ առաջնորդներ։
Ամսաթիվ՝ դեկտեմբերի 4
Ժամ՝ 11։00
Վայր՝ «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոն, Քրքորյան սրահ
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/xGuBNMCDQhfiDY4Y6
Մուտքն ազատ է` միայն նախնական գրանցմամբ։
վերջին նախագծեր
-
12-սեպտեմբերի-2025Սեպտեմբերի 6-ին ավարտվեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի նպատակն էր զարգացնել շահառուների բիզնես հմտություններն ու աջակցել սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
-
29-օգոստոսի-2025Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի երրորդ փուլն անցկացվում է հիբրիդ ձևաչափով՝ համատեղելով ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումները։
-
25-օգոստոսի-2025Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։