Ծրագրեր
-
Սկիզբ՝ 2-Հուլիսի-2025 Ավարտ՝ 29-Հուլիսի-2025Շարունակվում են ՀԳՀՄ անդամների կարողությունների հզորացմանն ուղղված դասընթացները։ Այս անգամ ուշադրության կենտրոնում ներքին և արտաքին փոփոխությունների կառավարումն էր, ինչպես նաև հաղորդակցման և բանակցային հմտությունները։
-
Սկիզբ՝ 28-Հունիսի-2025 Ավարտ՝ 29-Հուլիսի-2025Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող ձեռնարկատիրական կրթության զարգացման դասընթացները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար՝ նպատակ ունենալով աջակցել նրանց տնտեսական վերաինտեգրմանը, ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը և նոր բիզնես նախաձեռնությունների զարգացմանը:
-
Սկիզբ՝ 25-Հունիսի-2025 Ավարտ՝ 29-Հուլիսի-2025Հունիսի 25-ին մեկնարկեց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ իրականացվող Միության անդամների կարողությունների հզորացմանն ուղղված ծրագիրը, որի նպատակն է նպաստել ՀԳՀՄ անդամների բիզնեսի կառավարման հմտությունների կատարելագործմանը, ֆինանսական գրագիտության բարձրացմանը, ինչպես նաև բիզնես գործընթացներում արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառման հմտությունների զարգացմանը։
-
Սկիզբ՝ 18-Հունիսի-2025 Ավարտ՝ 29-Հուլիսի-2025Հունիսի 18-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրենի օգնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսին, տնօրենի ուղեկցորդ Գիդո Հենսին, ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի տեխնիկական բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչին և ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին։
-
Սկիզբ՝ 2-Օգոստոսի-2020 Ավարտ՝ 30-Հունիսի-2021Ուսումնասիրությունը գնահատել է Հայաստանում պարենի անվտանգության համակարգը ճգնաժամերի ընթացքում, հատկապես COVID-19 համաճարակի ամիսներին, ինչպես նաև ստեղծել գիտելիքների բազա Հայաստանում ապագայում պարենի անվտանգության նոր քաղաքականության մշակմանը աջակցելու համար: