Ծրագրեր
-
Սկիզբ՝ 11-հուլիսի-2025 Ավարտ՝ 9-օգոստոսի-2025Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագիրը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, որի նպատակն է աջակցել շահառուների տնտեսական վերաինտեգրմանը, ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը և նոր բիզնես նախաձեռնությունների զարգացմանը։
-
Սկիզբ՝ 2-հուլիսի-2025 Ավարտ՝ 29-հուլիսի-2025Շարունակվում են ՀԳՀՄ անդամների կարողությունների հզորացմանն ուղղված դասընթացները։ Այս անգամ ուշադրության կենտրոնում ներքին և արտաքին փոփոխությունների կառավարումն էր, ինչպես նաև հաղորդակցման և բանակցային հմտությունները։
-
Սկիզբ՝ 28-հունիսի-2025 Ավարտ՝ 29-հուլիսի-2025Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող ձեռնարկատիրական կրթության զարգացման դասընթացները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար՝ նպատակ ունենալով աջակցել նրանց տնտեսական վերաինտեգրմանը, ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը և նոր բիզնես նախաձեռնությունների զարգացմանը:
-
Սկիզբ՝ 25-հունիսի-2025 Ավարտ՝ 29-հուլիսի-2025Հունիսի 25-ին մեկնարկեց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ իրականացվող Միության անդամների կարողությունների հզորացմանն ուղղված ծրագիրը, որի նպատակն է նպաստել ՀԳՀՄ անդամների բիզնեսի կառավարման հմտությունների կատարելագործմանը, ֆինանսական գրագիտության բարձրացմանը, ինչպես նաև բիզնես գործընթացներում արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառման հմտությունների զարգացմանը։
-
Սկիզբ՝ 18-հունիսի-2025 Ավարտ՝ 29-հուլիսի-2025Հունիսի 18-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրենի օգնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսին, տնօրենի ուղեկցորդ Գիդո Հենսին, ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի տեխնիկական բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչին և ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին։
-
Սկիզբ՝ 9-հունիսի-2025 Ավարտ՝ 10-հունիսի-2025Հունիսի 9–10-ը տեղի ունեցավ «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի հզորացում» (Strengthening Workforce Potential in the Renewable Energy Sector - REnForce) Էրազմուս+ միջազգային ծրագրի աշխատանքային խմբի երկօրյա հանդիպումը, որին մասնակցում էին ծրագրի կառավարման խորհրդի անդամներ՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը։
-
Սկիզբ՝ 9-հունիսի-2025 Ավարտ՝ 15-հունիսի-2026Հունիսի 9–15-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը նախաձեռնել էին հանդիպումների շարք «Զենիթ» ակադեմիայի գործադիր տնօրեն Հասմիկ Սարգսյանի և Հայաստանի արևային էներգիայի ասոցիացիայի գործադիր տնօրեն Ջուլիետա Սիմոնյանի հետ։
-
Սկիզբ՝ 2-օգոստոսի-2020 Ավարտ՝ 30-հունիսի-2021Ուսումնասիրությունը գնահատել է Հայաստանում պարենի անվտանգության համակարգը ճգնաժամերի ընթացքում, հատկապես COVID-19 համաճարակի ամիսներին, ինչպես նաև ստեղծել գիտելիքների բազա Հայաստանում ապագայում պարենի անվտանգության նոր քաղաքականության մշակմանը աջակցելու համար: