ՀԳՀՄ անդամները կարող են ներգրավվել ԵՄ «Ռեսուրսների խնայողություն և մաքուր արտադրություն» ծրագրում

30-04-2021
ՀԳՀՄ անդամները կարող են ներգրավվել ԵՄ «Ռեսուրսների խնայողություն և մաքուր արտադրություն» ծրագրում
2021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր
արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Առերես և առցանց
միաժամանակյա ընթացող միջոցառմանը ներկա են եղել ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ մի քանի ծրագրերի ղեկավարներ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղեկալ Ա. Մազմանյանը, ՌԱՄԱ փորձագետներ, ՓՄՁ
ներկայացուցիչներ եւ այլք:
 
Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ:
 
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, կարեւորելով իր անդամների մասնակցությունն այսօրինակ ծրագրերին, հայտնում է, որ ծրագրով հետաքրքրված եւ շահագրգիռ անդամները ՀԳՀՄ երաշխավորությամբ կարող են ներգրավվել ծրագրում եւ զարգացնել կարողությունները նախատեսված ուղղություններով:
 
Ծրագիրը կնպաստի գիտելիքների եւ իրազեկվածության բարելավմանը՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների ռեսուրսների արտադրողականության եւ բնապահպանական վարքագծի, ապրանքների եւ ծառայությունների որակի բարելավման, լրացուցիչ տնտեսական եւ բնապահպանական օգուտների ստեղծման, բիզնեսի համար առողջության եւ անվտանգության պայմանների ամրապնդման միջոցով:
 
Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ