Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը
27-02-2020
Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
Կոնֆերանսի շրջանակներում գործատուների և սոցիալական գործընկերների մասնակցությամբ քննարկվեցին ՀՀ-ում աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման (ԱՊ) համակարգի ապահովման վերաբերյալ գործատուների և գործընկերների ակնկալիքները և տեսակետները: Արդյունքում կձևավորվի նախնական դիրքորոշում, թե ինչպիսի ԱՊ համակարգ պետք է ունենալ ՀՀ-ում: Այս բոլորի հիման վրա ՀԳՀՄ-ն` միջազգային փորձագետի հետ համատեղ, մշակելու է ԱՊ բնագավառում քաղաքականության փաստաթուղթ:
ԱՊ արդյունավետ համակարգի առկայությունը կարևոր է մի քանի փաստարկներով՝
- միջազգային կոնվենցիաների պահանջների կատարում,
- աշխատանքային իրավունքի խթանումը,
- կանանց և տղամարդկանց համարժեք աշխատանքի դիմաց հավասար վարձատրության սկզբունքի պահպանումը,
- հարկադիր աշխատանքի բացառումը և այլն:
Կոնֆերանսի ընթացքում պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր ոլորտների միջազգային և տեղական փորձագետներ հանդես եկան զեկույցներով՝ վերը նշված թեմաներով:
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ:
-
05-11-2021Հաշվի առնելով կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները և խնդիրները, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը իր անդամների և գործընկերների համար կանցկացնի ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն 6 ուղղություններով: