«TEMPUS» ծրագրի շրջանակներում փորձի փոխանակում և դասընթացներ Գենթ քաղաքում

05-10-2014
«TEMPUS» ծրագրի շրջանակներում փորձի փոխանակում և դասընթացներ Գենթ քաղաքում

ՀԳՀՄ-ն շարունակում է ակտիվորեն մասնակցել ՀՀ կրթական ծրագրերի բարելավման եվրոպական Տեմպուս (TEMPUS)-ի ծրագրերին: Այս անգամ ՀԳՀՄ, ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, հայկական երեք բուհերի ներկայացուցիչներին (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, Երեվանի Պետական Բժշկական Համալսարան, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա) հյուրընկալեց Բելգիայի Գենտ քաղաքը՝ դասընթացների և փորձի փոխանակման համար Ըլայն (ALIGN) ծրագրի շրջանակում 28.09-05.10.2014: Դասընթացներին մասնակցում էին նաև ԲՈՒՀ-երի, ուսանողական միությունների, նախարարությունների և աշխատաշուկայի ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իռլանդիայից, Մեծ Բրիտանիայից և Բելգիայից: Դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են Տեմպուսի Արմենքա (ARMENQA) և Ինարմ(INARM) ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:

Դասընթացների արդյունքում հստակեցվեցին ծրագրի իրականացման համար ՀԳՀՄ գործառույթները և ակնկալվող արդյունքները ՝

  • Ստեղծել գործատուների կամ սեկտորիալ ներկայացուցիչների ցանկ, ովքեր ցանկանում են մշտապես ներդրում կատարել ՀՀ կրթական համակարգի բարելավման գործում (անուղղակի մասնակցության ապահովում)
  • Հնարավորինս բարձրացնել գործատու-բուհ անմիջական համագործակցության հնարավորությունները (հիմնականում բուհերի կարիերայի կենտրոնների միջոցով)
  • Իրազեկել և բացատրել ծրագրային հանգուցային հասկացությունները վերոնշյալ գործատուներին, որպեսզի ապահովվի գործատուների մասնակցության արդյունավետությունը
  • Ներկայացնել գործատուների ցուցակները համապատասխան կրթական հաստատություններին և աջակցել բուհերին գործատուների հետ կապերի հաստատման և ամրացման հարցում
  • Խրախուսել գործատուներին՝ ներդրում կատարելու ուսանողների գործնական պարապմունքների և աշխատանքային փորձի ձեռքբերման հարցում
  • Խրախուսել գործատուներին մասնակցել և կարծիք հայտնել բուհական ծրագրերի որակական հատկանիշների վերաբերյալ
  • Որպես Տեմպուսի միջծրագրային մասնակից ՀԳՀՄ-ն խրախուսում է միջծրագրային աշխատանքային խմբի ստեղծմանը, որը կապահովի Տեմպուսի բոլոր ծրագրերի միջև կապը և համաձայնեցումը
  • Մշտապես լուսաբանել և իրազեկել ծրագրային արդյունքները և խնդիրները և այլն:

Տեմպուսի ծրագրերը միտված են ստեղծել ուսանողակենտրոն կրթական համակարգ, որը թույլ կտա ապահովել ուսանողների շարժունությունը (օրինակ՝ բաժնից` բաժին, համալսարանից` համալսարան):
 

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ