Անվճար դասընթաց Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար՝ սեփական բիզնես սկսելու և զարգացնելու նպատակով
Սկիզբ՝ 17-հունիսի-2025
Ավարտ՝ 17-հունիսի-2025
Կարգավիճակ՝ ավարտված
Հայաստանի գործատուների հանրապետական միությունն իրականացնում է ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագիր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար, որի նպատակն է զարգացնել բիզնես հմտություններ և աջակցել խորհրդատվությամբ սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
Դասընթացի թեմաները ներառում են բիզնեսի հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ՝ սկսնակ ձեռներեցների համար․
- Բիզնեսի էությունը և տնտեսագիտական բովանդակությունը։
- Բիզնեսի պետական գրանցման կարգը, քայլերի հերթականությունը, օրենսդրական կարգավորումները։
- «Բիզնես պլան» հասկացությունը, կառուցվածքը և նշանակությունը։
- Ֆինանսական պլանավորման կարևորությունն ու սկզբունքները։
- Փոքր և միջին բիզնեսի առավելությունները և թերությունները, ուժեղ և թույլ կողմերը։
- Ինքնարժեք, գնագոյացում և բիզնեսի ծախսածածկման կետ:
- Կազմակերպության բյուջեի պլանավորում, ֆինանսական կառավարում։
- ՀՀ հարկային համակարգը (հարկային օրենսդրություն և հարկատեսակներ)։
- Հարկային հաշվետվությունների կազմումը, ներկայացման կարգը և ժամկետները:
- Ինֆորմացիայի ստացման հուսալի աղբյուրները և դրանց կիրառումը պրակտիկայում։
- Ֆինանսական կազմակերպությունները` որպես կապիտալի աղբյուր, համագործակցության ձևեր։
- Շուկայի ուսումնասիրության կարևորությունը, առաջխաղացում շուկայում և այլն:
Դասընթացները կվարեն ոլորտի փորձառու մասնագետներ`
- Հայաստանի գործատուների հանրապետական միության Խորհրդի անդամ «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ,
ֆինանսական փորձագետ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը - Հայաստանի գործատուների հանրապետական միության Խորհրդի անդամ,
ֆինանսիստ Միհրան Թադևոսյանը
Դասընթացի մանրամասներ`
- Տևողությունը՝ 1 ամիս
- Անցկացման ձևաչափ՝ Հիբրիդ (առկա և հեռավար՝ մարզերում բնակվողների համար)
- Ժամանակացույց՝ շաբաթական 3 դաս 2 ժամ տևողությամբ
- Դասընթացը կիրականացվի 3 տարբեր խմբերով, յուրաքանչյուրը՝ 20-25 մասնակից
- Առաջին խմբի մեկնարկ՝ Հունիսի 17, ժամը 18։30
- Հասցե` ք.Երևան, Վաղարշյան 12փ., Ակցեռնի շենք, 5-րդ հարկ
- Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայական։
Դասընթացի ավարտին դուք`
- Ձեռք կբերեք արժեքավոր գիտելիքներ ՀՀ–ում սեփական բիզնես սկսելու և զարգացնելու վերաբերյալ։
- Կունենաք հստակ կազմված բիզնես պլան և ձեր գաղափարը իրագործելու հնարավորություն։
- Կտիրապետեք բիզնեսի գրանցման բոլոր անհրաժեշտ քայլերին։
- Կիմանաք՝ ինչպես ներգրավել ֆինանսական ռեսուրսներ և համագործակցել ֆինանսական կազմակերպությունների հետ։
- Կմիանաք ՀԳՀՄ գործարար համայնքին՝ ձեռք բերելով արժեքավոր կապեր և համագործակցության նոր հնարավորություններ։
Ինչպե՞ս մասնակցել
Գրանցվել հետևայլ հղումով` https://forms.gle/cLbx2dNZgp2VTxPM8
Գրանցման վերջնաժամկետ՝ հունիսի 10
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 527421, 095 527421
Ծրագիրն իրականացվում է ԱՄԿ աջակցությամբ՝ ՀՀ-ում ֆորմալացման խթանման նախաձեռնության շրջանակներում։
վերջին նախագծեր
-
11-հուլիսի-2025Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագիրը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, որի նպատակն է աջակցել շահառուների տնտեսական վերաինտեգրմանը, ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը և նոր բիզնես նախաձեռնությունների զարգացմանը։
-
10-հուլիսի-20252025 թվականից մեկնարկել է REnForce (Renewable Energy Workforce) «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի ամրապնդում» Էրազմուս+ եռամյա ծրագիրը, որն ուղղված է վերականգնվող էներգիայի ոլորտում որակյալ մասնագետների պատրաստմանը։
-
2-հուլիսի-2025Շարունակվում են ՀԳՀՄ անդամների կարողությունների հզորացմանն ուղղված դասընթացները։ Այս անգամ ուշադրության կենտրոնում ներքին և արտաքին փոփոխությունների կառավարումն էր, ինչպես նաև հաղորդակցման և բանակցային հմտությունները։