Ծրագրի մասնակիցները ստացան մասնագիտական խորհրդատվություն ներկայացրած բիզնես գաղափարների վերաբերյալ
.jpg?token=eff5b60ee5bef4c1951bc29634aaa62c)
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագիրը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, որի նպատակն է աջակցել շահառուների տնտեսական վերաինտեգրմանը, ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը և նոր բիզնես նախաձեռնությունների զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում հունիսի 18-ից հուլիսի 10-ը կազմակերպված դասերը վարեց ՀԳՀՄ Խորհրդի անդամ, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը։ Դասերի թեմաները ներառում էին ձեռնարկատիրության հիմունքները՝ սկսած բիզնեսի էության և տեսակների ներկայացումից մինչև կառավարման հիմնարար սկզբունքներ։ Բացի այդ, քննարկվեցին նաև Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի պետական գրանցման ընթացակարգերը, իրավական կարգավորումները, հարկային համակարգի առանձնահատկությունները և գործարարների հիմնական պարտավորությունները։
Մասնակիցները ծանոթացան շուկայի ուսումնասիրության մեթոդաբանությանը, տվյալների վերլուծության գործիքակազմին, սովորեցին գնահատել նպատակային լսարանը, վերլուծել մրցակիցների գործունեությունը և կանխատեսել հնարավոր ռիսկերը՝ հիմնվելով իրատեսական տնտեսական ցուցանիշների վրա։ Ակտիվ քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրեցին սեփական բիզնես գաղափարները և ստացան մասնագիտական խորհրդատվություն Միհրան Թադևոսյանի կողմից։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ՝ «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացման անցման խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» նախաձեռնության շրջանակներում։
վերջին նախագծեր
-
2-Հուլիսի-2025Շարունակվում են ՀԳՀՄ անդամների կարողությունների հզորացմանն ուղղված դասընթացները։ Այս անգամ ուշադրության կենտրոնում ներքին և արտաքին փոփոխությունների կառավարումն էր, ինչպես նաև հաղորդակցման և բանակցային հմտությունները։
-
28-Հունիսի-2025Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող ձեռնարկատիրական կրթության զարգացման դասընթացները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար՝ նպատակ ունենալով աջակցել նրանց տնտեսական վերաինտեգրմանը, ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը և նոր բիզնես նախաձեռնությունների զարգացմանը:
-
25-Հունիսի-2025Հունիսի 25-ին մեկնարկեց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ իրականացվող Միության անդամների կարողությունների հզորացմանն ուղղված ծրագիրը, որի նպատակն է նպաստել ՀԳՀՄ անդամների բիզնեսի կառավարման հմտությունների կատարելագործմանը, ֆինանսական գրագիտության բարձրացմանը, ինչպես նաև բիզնես գործընթացներում արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառման հմտությունների զարգացմանը։