2027 թվականի պետական բյուջեն եվ հարկային նոր հայեցակարգը՝ քննարկման առանցքում

11-09-2026
2027 թվականի պետական բյուջեն եվ հարկային նոր հայեցակարգը՝ քննարկման առանցքում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին կայացավ նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը։

Նիստի օրակարգի հիմնական թեման 2027 թվականի պետական բյուջեի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակն էր։ Անդրադարձ կատարվեց նաև խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների նախապես ներկայացված առաջարկություններին, որոնց շուրջ ծավալվեց քննարկում՝ մասնակիցների հարցադրումներով և նախարարության մասնագետների համապատասխան պարզաբանումներով։

Պետություն-գործարար համայնք երկխոսության գործընթացում Հայաստանի գործատուների հանրապետական միության ակտիվ ներգրավվածության շրջանակներում նիստին մասնակցեց ՀԳՀՄ անդամ կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Ներսեսյանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ