Ամփոփվեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի առաջին փուլը
.jpg?token=5a9774d5e575a24b276d6d00f61ef08e)
Հուլիսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի առաջին խմբի ամփոփիչ միջոցառումը։
Ծրագրի նպատակն էր զարգացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բիզնես հմտություններն ու աջակցել խորհրդատվությամբ սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
Հունիսի 18-ից մեկնարկած ինտենսիվ դասընթացների արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերելու կարևոր տեսական և գործնական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են սեփական բիզնեսի մեկնարկի, կառավարման և կայուն զարգացման համար։ Նրանք ծանոթացան ձեռնարկատիրական գործունեության հիմունքներին, ֆինանսական պլանավորման սկզբունքներին, շուկայական վերլուծության մեթոդներին և ՀՀ-ում բիզնես գործունեության օրենսդրական ու հարկային դաշտի հիմնական պահանջներին, սովորեցին մշակել բիզնես պլաններ, հաշվարկել ինքնարժեք, մշակել գնագոյացման ռազմավարություններ, օգտվել ֆինանսական կառավարման գործիքներից, հասկանալ բյուջետավորման կառուցվածքը և կիրառել տեղեկատվական վերլուծական աղբյուրներ։ Բացի այդ, մասնակիցները պատկերացում կազմեցին ֆինանսավորման հնարավոր աղբյուրների, այդ թվում՝ դրամաշնորհների և ներդրումների ներգրավման մասին։ Դասընթացները կազմակերպվել են ինտերակտիվ ձևաչափով՝ համադրելով տեսական գիտելիքները գործնական առաջադրանքների և իրավիճակային վերլուծությունների հետ։
Դասընթացները վարում էին ոլորտում փորձառու մասնագետներ ՀԳՀՄ Խորհրդի անդամ, տնտեսագիտության տեսաբան և ֆինանսիստ Միհրան Թադևոսյանը և ՀԳՀՄ անդամ, Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, ֆինանսական փորձագետ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը։
Ծրագրի փակման արարողությանը մասնակիցներին ողջունեց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ով ընդգծեց, որ այս նախաձեռնության նպատակը ոչ միայն ձեռնարկատիրական գործունեության ուղղությամբ հիմնարար գիտելիքների փոխանցումն էր, այլև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնումն ու նոր բիզնես նախաձեռնությունների զարգացումը։ Լ.Ադամյանը նշեց նաև, որ Միությունը պատրաստակամ է աջակցել ծրագրի մասնակիցներին հետագայում մշակված բիզնես-պլանների գործնական իրագործմանը և հետևողականորեն շարունակելու է նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ինտեգրմանը՝ աջակցելով նոր ձեռնարկությունների ստեղծմանը, գործարար հմտությունների զարգացմանը և տնտեսական ներառականությունը։
Ծրագրի դասընթացավար Միհրան Թադևոսյանը կարևորեց մասնակիցների ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը` նշելով, որ ծրագրի միջոցով նրանք ոչ միայն ձեռք բերեցին արժեքավոր գործնական հմտություններ, այլև փորձեցին իրականացնել իրենց առաջին քայլերը բիզնես ստեղծելու ճանապարհին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու սեփական բիզնես գաղափարները, որոնց վերաբերյալ ստացան անհատական խորհրդատվություն դասընթացավարներից։ Ծրագրի արդյունքում ստեղծվեցին մի շարք բիզնես նախագծեր, որոնք կարող են ապագայում վերածվել կենսունակ և կայուն եկամտաբեր բիզնես նախաձեռնությունների։
Ծրագրի մասնակիցներին ողջունելու և նրանց կարծիքները լսելու նպատակով միջոցառմանն առցանց ձևաչափով միացել էր նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) արժանապատիվ աշխատանքի տեխնիկական բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը։ Նա ընդգծեց ծրագրի հիմնական գաղափարի կարևորությունը` միտված մարդկանց արժանապատիվ կենսապայմանների ստեղծման հնարավորությունների ապահովմանը, սոցիալական համերաշխության ամրապնդմանը և ԼՂ–ից բռնի տեղահանված բնակչության տնտեսական վերաինտեգրմանը։
Մասնակիցներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ծրագրի կազմակերպիչներին` ընդգծելով, որ այն ոչ միայն նոր գիտելիքների ձեռքբերման հնարավորություն էր, այլև նոր մեկնարկ սեփական գաղափարները կյանքի կոչելու և կայուն ձեռնարկություն կառուցելու համար։
Ծրագիրը շարունակական բնույթ ունի, և առաջիկայում նախատեսվում են դասընթացների նոր փուլեր՝ ուղղված նաև մարզերում բնակվող շահառուների ներգրավմանը, որի նպատակն է ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը և ապահովել ձեռնարկատիրական կրթության զարգացման հնարավորություն ավելի լայն խմբերի համար։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ԱՄԿ աջակցությամբ՝ ՀՀ-ում ֆորմալացման խթանման նախաձեառնության շրջանակում։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: