Անվճար դասընթաց Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար՝ սեփական բիզնես սկսելու և զարգացնելու նպատակով

15-05-2025
Անվճար դասընթաց Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար՝ սեփական բիզնես սկսելու և զարգացնելու նպատակով

Հայաստանի գործատուների հանրապետական միությունն իրականացնում է ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագիր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար, որի նպատակն է զարգացնել բիզնես հմտություններ և աջակցել խորհրդատվությամբ սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։


Դասընթացի թեմաները ներառում են բիզնեսի հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ՝ սկսնակ ձեռներեցների համար․

  • Բիզնեսի էությունը և տնտեսագիտական բովանդակությունը։
  • Բիզնեսի պետական գրանցման կարգը, քայլերի հերթականությունը, օրենսդրական կարգավորումները։
  • «Բիզնես պլան» հասկացությունը, կառուցվածքը և նշանակությունը։
  • Ֆինանսական պլանավորման կարևորությունն ու սկզբունքները։
  • Փոքր և միջին բիզնեսի առավելությունները և թերությունները, ուժեղ և թույլ կողմերը։
  • Ինքնարժեք, գնագոյացում և բիզնեսի ծախսածածկման կետ:
  • Կազմակերպության բյուջեի պլանավորում, ֆինանսական կառավարում։
  • ՀՀ հարկային համակարգը (հարկային օրենսդրություն և հարկատեսակներ)։
  • Հարկային հաշվետվությունների կազմումը, ներկայացման կարգը և ժամկետները:
  • Ինֆորմացիայի ստացման հուսալի աղբյուրները և դրանց կիրառումը պրակտիկայում։
  • Ֆինանսական կազմակերպությունները` որպես կապիտալի աղբյուր, համագործակցության ձևեր։
  • Շուկայի ուսումնասիրության կարևորությունը, առաջխաղացում շուկայում և այլն:

Դասընթացները կվարեն ոլորտի փորձառու մասնագետներ`

  • «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ,
    ֆինանսական փորձագետ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը
  • Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի խորհրդի անդամ,
    ֆինանսիստ Միհրան Թադևոսյանը

Դասընթացի մանրամասներ`

  • Տևողությունը՝ 1 ամիս
  • Անցկացման ձևաչափ՝ Հիբրիդ (առկա և հեռավար՝ մարզերում բնակվողների համար)
  • Ժամանակացույց՝ շաբաթական 3 դաս 2 ժամ տևողությամբ
  • Դասընթացը կիրականացվի 3 տարբեր խմբերով, յուրաքանչյուրը՝ 20-25 մասնակից
  • Առաջին խմբի մեկնարկ՝ Հունիսի 17, ժամը 18։30
  • Հասցե` ք.Երևան, Վաղարշյան 12փ., Ակցեռնի շենք, 5-րդ հարկ
  • Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայական։

Դասընթացի ավարտին դուք`

  • Ձեռք կբերեք արժեքավոր գիտելիքներ ՀՀ–ում սեփական բիզնես սկսելու և զարգացնելու վերաբերյալ։
  • Կունենաք հստակ կազմված բիզնես պլան և ձեր գաղափարը իրագործելու հնարավորություն։
  • Կտիրապետեք բիզնեսի գրանցման բոլոր անհրաժեշտ քայլերին։
  • Կիմանաք՝ ինչպես ներգրավել ֆինանսական ռեսուրսներ և համագործակցել ֆինանսական կազմակերպությունների հետ։
  • Կմիանաք ՀԳՀՄ գործարար համայնքին՝ ձեռք բերելով արժեքավոր կապեր և համագործակցության  նոր հնարավորություններ։

Ինչպե՞ս մասնակցել

Գրանցվել հետևայլ հղումով` https://forms.gle/cLbx2dNZgp2VTxPM8
Գրանցման վերջնաժամկետ՝ հունիսի 10
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 527421, 095 527421


Ծրագիրն իրականացվում է ԱՄԿ աջակցությամբ՝ ՀՀ-ում ֆորմալացման խթանման նախաձեռնության շրջանակներում։

 

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ