Անվճար դասընթաց՝ ուղղված ՀԳՀՄ անդամների կարողությունների զարգացմանը

26-05-2025
Անվճար դասընթաց՝ ուղղված ՀԳՀՄ անդամների կարողությունների զարգացմանը

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հունիսի 25-ից մեկնարկում է անդամների կարողությունների հզորացմանն ուղղված բացառիկ ծրագիր, որի նպատակն է՝

  • նպաստել ՀԳՀՄ անդամների բիզնեսի կառավարման հմտությունների կատարելագործմանը, ֆինանսական գրագիտության բարձրացմանը, ինչպես նաև
  • բիզնես գործընթացներում արհեստական բանականության (AI) գործիքների կիրառման հմտությունների զարգացմանը։

Ծրագիրը ներառում է երկու մոդուլ՝

  1. Բիզնեսի արդյունավետ կառավարում
  2. Արհեստական բանականության կիրառություն բիզնես գործընթացներում

16 սեմինարներից բաղկացած այս դասընթացը մշակվել է ՀԳՀՄ մեր գործընկեր, անդամ կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ.

  • «Բի Էս Սի» (BSC) Բիզնեսի Աջակցման Կենտրոն
  • «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ 
  • «AI ակադեմիա»

Սեմինարները կվարեն`
Սամվել Գևորգյանը, բիզնեսի կառավարման փորձագետ, «Բի Էս Սի» (BSC) Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն, 5 բիզնեսի հիմնադիր
1. Ռազմավարական պլանավորում անորոշության ժամանակներում
2. Ներքին և արտաքին փոփոխությունների կառավարում
3. Հաղորդակցման և բանակցային հմտություններ
4. ՄՌ կառավարման հիմունքներ և կոնֆլիկտների կառավարում
5. Էմոցիոնալ ինտելեկտ և դրա նշանակությունը բիզնեսի արդյունավետ կառավարման գործում
6. Որոշումների կայացման ռազմավարություններ և կիրառություններ
7. Մշակութային տարբերություններ և դրանց ազդեցությունը բիզնեսում
8. Թիմերի ձևավորում, ներքին ու արտաքին համագործակցության ձևեր
9. Ժամանակի արդյունավետ կառավարման գործիքներ

Սողոմոն Միրզոյանը, «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ
10. Ֆինանսական գրագիտություն և ռիսկերի կառավարում

Շավարշ Կարապետյանը, «Karapp» ՍՊԸ և AI Ակադեմիայի համահիմնադիր
11. Արհեստական բանականության հիմունքները բիզնեսի աճի համար
12. Քոնթենթ մարքեթինգի ռազմավարություններ
13. Սոցիալական մեդիայի օպտիմալացում արհեստական բանականության միջոցով
14. Արհեստական բանականության ընդլայնված մոդելներ
15. Արհեստական բանականության ինտեգրման ռազմավարության կառուցում
16. Բիզնեսի ապագան արհեստական բանականության դարաշրջանում


Դասընթացի մանրամասներ

  • Մեկնարկ՝ Հունիսի 25, ժամը 16:00
  • Տևողություն՝ 2 ամիս
  • Ձևաչափ՝ առկա մասնակցություն
  • Հաճախականություն՝ շաբաթական 2 դաս (1.5-2 ժամ տևողությամբ)
  • Մասնակիցների առավելագույն թիվ՝ 25
  • Վայր՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, Խորենացի փող. 15

Դասընթացն ԱՆՎՃԱՐ է, որին կարող են մասնակցել միայն ՀԳՀՄ անդամները։

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով` https://forms.gle/ejTdFX37CLLHbKbY7

Տեղեկացնում ենք, որ մասնակիցների տեղերը սահմանափակ են, ուստի դասընթացին կներառվեն առաջին 25 գրանցվողները, որից հետո գրանցումն անմիջապես կփակվի։

 

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ