Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի 4-րդ նիստը

27-11-2026
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի 4-րդ նիստը

Նոյեմբերի 25-ին կայացավ Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի այս տարվա 4-րդ նիստը, որը վարեց նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը:

Օրակարգում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, համաձայն որի նախատեսվում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի փուլային ներդրումը՝ սահմանելով շահառուների նոր խմբերի ընդգրկման ժամկետներն ու պայմանները, ինչպես նաև հստակեցվում են ներդրման վերջին ամիսներին ի հայտ եկած առանձին խնդիրներով պայմանավորված իրավակարգավորումները:

Նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը ներկայացրեց 2027 թվականից ապահովագրվող անձանց շրջանակի ընդլայնման կարգը, նրանց ապահովագրավճարի գոյացման տարբերակները, ինչպես նաև
ապահովագրավճարի մասնակի պետական սուբսիդավորման եղանակն ու չափը:

Հանրային խորհրդի անդամների մասնակցությամբ թեմայի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:

Նիստին մասնակից Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ Սերգեյ Ներսեսյանը անդրադարձավ փոխկապակցված անձանց հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությանը, ինչպես նաև ներկայացրեց գործատուների դիտարկումները առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործնական կիրառման ընթացքում առաջացող մի շարք խնդիրների վերաբերյալ:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ