Առողջապահության ոլորտում հայ–իրանական բիզնես գործակցությանն ուղղված հանդիպում
Հունվարի 16-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպվեց հանդիպում-քննարկում Իրանի Իսլամական Հանրապետության և ՀՀ առողջապահության ոլորտի շուրջ 60 ընկերության ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր քննարկել և բացահայտել առողջապահության ոլորտում հայ–իրանական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
Միջոցառման մասնակիցներին ողջունեց Հայաստանի գործատուների հանրապետական միության տնօրեն Լիլիթ Ադամյանը, ով ընդգծեց, որ Միությունը, հավատարիմ մնալով իր առաքելությանը պաշտպանելու գործատուների շահերը և լսելի դարձնելու բիզնես համայնքի ձայնը տարբեր հարթակներում, մշտապես պատրաստակամ է ներդնելու բոլոր ջանքերը` արդարացնելու գործարար միջավայրի ակնկալիքները։
Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության և «Sepanta Salamat» իրանական արտահանման կոնսորցիումի հետ համագործակցության հուշագրի շրջանակներում, որն արդեն իրականացվում է երկրորդ անգամ։ Այս հանդիպմանը նախորդել էր նաև 2024թ.–ին կազմակերպված առցանց հանդիպում Հայաստանի և Իրանի առողջապահության ոլորտի գործընկերների միջև` նախնական կարիքների վերհանման և ավելի նպատակային ու հասցեական համագործակցության կազմակերպման համար։ Հարկ է նշել, որ անցյալ տարվա հանդիպման արդյունքում արդեն հաջողվել է առողջապահության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ երկկողմանի համագործակցային կապեր ստեղծել, ուստի այս տարվա հանդիպումը ևս նպատակաուղղված էր հայ–իրանական համագործակցության ընդլայնմանը։
ԻԻՀ պատվիրակությունը գտնվում է Հայաստանում հունվարի 13-17 գիտատեխնիկական տնտեսության գծով փոխնախագահի բարձր հովանու ներքո և հանդիպումներ ունենում տարբեր շահագրգիռ կառույցների հետ։Պատվիրակության կազմում ընդգրկված են առողջապահության ոլորտի գիտելիքահեն և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության 17 ընկերության ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում սննդի անվտանգության, դեղերի և պատվաստանյութերի, լազերային տեխնոլոգիաների, բժշկական ախտորոշիչ սարքերի, լաբորատոր սարքավորումների, ատամնաբուժական տեխնիկայի, մաշկի խնամքի միջոցների արտադրության, ինչպես նաև բժշկական ծառությունների բնագավառում ռոբոտաշինության և արհեստական բանականության կիրառման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և ԻԻՀ գործընկերները մանրամասն ներկայացրին իրենց գործունեության ոլորտները, որին հաջորդեց երրկողմանի ակտիվ հարցուպատասխանը։Այնուհետև մասնակիցները երկկողմանի առանձին հանդիպումներ ունեցան մասնավորապես քննարկելու արդեն իրենց հետաքրքրության շրջանակում գտնվող համագործակցության առաջարկները, երկուստեք փոխանակվեցին տեղեկատվությամբ. ստեղծվեց բարենպաստ հարթակ հայ–իրանական բիզնես գործակցության հեռանկարների քննարկման համար։
Հանդիպման մասնակիցներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին առողջապահության ոլորտի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար` հույս հայտնելով, որ նմանատիպ ձևաչափով միջոցառումները շարունակական կլինեն։
Հաշվի առնելով, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ՀՀ կառավարության միակ սոցիալական գործընկերն է, որի գործունեությունն ուղղված է խթանելու բիզնես միջավայրի շարունակական բարելավումը, ուստի Միության նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ շարունակվում են տարբեր ոլորտների գործատուների շահերի պաշտպանությունն ու խնդիրների բարձրաձայնումը տարբեր հարթակներում, որոնք ստանում եմ հավաքական լուծումներ։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: