«Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ)» ներդրմանը նվիրված հանդիպում-քննարկու
Հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի գործատուների հանրապետական միության և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող հանդիպմանը, որը նվիրված է արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրմանը։
Տեղեկացնում ենք, որ 2027 թվականից ուժի մեջ է մտնելու նոր օրենսդրական կարգավորում, համաձայն որի՝ փաթեթավորում ունեցող մի շարք ապրանքների (խմիչք, սնունդ, էլեկտրական տեխնիկա), ինչպես նաև ներմուծվող անվադողերի, յուղերի և մարտկոցների ներմուծողները ստանձնելու են թափոնների կառավարման նոր պարտավորություններ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, դրանց ազդեցությունը բիզնես միջավայրի վրա, ինչպես նաև այն գործնական քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել որպես համապատասխան ապրանքատեսակների ներմուծողներ։
Օրակարգում՝
- Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) օրենսդրական նախագիծը և դրա ազդեցությունը բիզնեսի վրա,
- Արտադրողի պատասխանատվության կազմակերպությունների (ԱՊԿ) ստեղծումը և գործառույթները,
- Պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության քննարկում:
Հանդիպման մանրամասներ
Ամսաթիվ՝ մայիսի 15
Ժամ՝ 16:00
Վայր՝ ք.Երևան, Վ.Վաղարշյան 12, Ակցեռնի շենք, 5-րդ հարկ
Նախագծի հղում՝ https://www.e-draft.am/projects/8867
Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով` https://forms.gle/rkoC5kyZQftA4xdt7
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: