ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) պահանջների իրականացման և մոնիտորինգի հարթակի ձևավորման վերաբերյալ

23-02-2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) պահանջների իրականացման և մոնիտորինգի հարթակի ձևավորման վերաբերյալ

Սույնով նախաձեռնող խումբը հանձինս՝ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) և Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի (ՀՀ ԱԱՊ), առաջնորդվելով Եվրոպական Միության (ԵՄ) «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ, CEPA) պահանջներով առ այն, որ պետք է ձևավորվի հարթակ, որտեղ ներառված են լինելու քաղաքացիական հասարակության, Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) ու գործատուների/գործարարների միավորումների ներկայացուցիչները, հայտարարում է մրցույթ հարթակի գործատուների միավորումների, որպես անդամ, ընտրության վերաբերյալ:

 

Ովքեր կարող են մասնակցել մրցույթին, սահմանված չափանիշներ

Այդ հարթակում նախատեսված է ընդհանուր 10 տեղ, որից 4-ը՝ հասարակական կազմակերպությունների, 3-ը՝ գործատուների միավորումների, 3-ը՝ արհմիութենական կազմակերպությունների համար: Հարթակի ձևավորումը պայմանավորված է ՀԸԳՀ (CEPA) հետևյալ հոդվածներով՝ թիվ 366, թիվ 103 (կետ 2, ենթակետ D), թիվ 284 (կետ 1, ենթակետ), և թիվ 308:

Սույն հայտարարագրով մրցույթին առաջնահերթ կարող են մասնակցել գործատուների/գործարարների այնպիսի միավորումներ, որոնք ձևավորվել են իրավաբանական անձ հանդիսացող մասնավոր հատվածի ընկերությունները միավորելու ճանապարհով:
Մրցույթին կարող են մասնակցել նաև գործատուների/բիզնեսի շահերը պաշտպանող այլ կազմակերպություններ, (օրինակ, բիզնես ասոցիացիաներ): 

Մրցույթին մասնակցող բոլոր կազմակերպությունները պետք է նվազագույնս ապահովեն հետևյալ պահանջները և չափանիշները ըստ սահմանված միավորների:

  1. Իրավաբանական անձանց միավորելու ճանապարհով հիմնադրված կազմակերպությունների մասնակցությունը ողջունելի է:
  2. Բիզնես ասոցիացիաներ ստեղծված ՀԿ-ների մասին օրենքի հիման վրա:
  3. Մասնակցող կազմակերպությունները պետք է իրենց անդամների գործունեության տեսակներով ապահովեն նվազագույնը ՀՀ տնտեսության 5 ճյուղերի առկայությունը – առավելագույնը 3 միավոր:
  4. Մրցույթին մասնակցող կազմակերպությունները պետք է ունենան առնվազն 4 տարվա փորձառություն պետական մարմինների հետ, երկխոսության բնագավառում, նաև համագործակցության օրինակներ հասարակական այլ կազմակերպությունների հետ – առավելագույնը 4 միավոր:
  5.  Պաշտոնական սոցիալական գործընկեր և գործընկերություն ներկայացնող կազմակերպությունների մասնակցությունը ողջունելի է:
  6. Կազմակերպությունը, «Հայաստանի Եվրոպական ինտեգրման բնագավառում և/կամ Հայաստանի ընդլայնված գործընկերության համաձայնագրով», սահմանված ոլորտներից առնվազն երկուսում, առնվազն 3 տարի ունեցել է ակտիվ գործունեություն, որոնց արդյունքներով կազմվել են հետազոտական զեկույցներ, վերլուծություններ, հայեցակարգեր և այլն – առավելագույնը 4 միավոր:
  7. Կազմակերպությունը պետք է ունենա հանրային հեղինակություն և արդյունավետ, կառուցողական լայն բազմակողմ համագործակցություն իրականացնելու կարողություն – առավելագույնը 2 միավոր:
  8.  Մրցույթին մասնակցող կազմակերպությունը պետք է ունենա իր տեսլականը պետական կառավարման մարմիններին խորհրդատվական աջակցություն տրամադրելու համար ՀԸԳՀ-ի իրականացման գործում, ինչպես նաև ՀԸԳՀ-ի կատարման գործընթացի մշտադիտարկման վերաբերյալ – առավելագույնը 3 միավոր:
  9. Կազմակերպությունը պետք է ունենա բավարար կարողություններ ձևավորվող հարթակում իր գործունեությունը արդյունավետ իրականացնելու համար, այդ թվում՝ աշխատակազմ, գրասենյակ, գույք և տեխնիկա, կայք և ինտերնետ կապ, ֆինանսավորում – առավելագույնը 2 միավոր:
  10. Կազմակերպության ներկայացուցիչը պետք է ունենա գործընկերային համագործակցության նվազագույնը 2 տարվա փորձառություն, հաղորդակցման մշակույթ, անգլերեն լեզվի իմացություն առանց թարգմանչի օգնության հաղորդակցվելու և հասկանալու համար – առավելագույնը 2 միավոր:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  1. Առաջադրվող կազմակերպության պետական գրանցման վկայականը, կանոնադրություն, կազմակերպության ոլորտային գործունեության մասին տեղեկանք (կազմակերպության նկարագիր),
  2. Առաջարկվող կազմակերպության ղեկավար մարմնի կազմը, նշելով թե անդամներից ովքեր են աշխատում պետական կառավարման մարմիններում, եթե կան այդպիսիք:
  3. 2017-2021թթ ընթացքում ՀԳԸՀ-ում սահմանված ոլորտներից որևէ երկուսում ծրագրերի իրականացման վերաբերյալ տեղեկանք և դրանց արդյունքներով կազմված զեկույցները թղթային կամ էլեկտրոնային տարբերակով, կամ դրանց էլեկտրոնային հղումները:
  4. ՀԳԸՀ–ի իրականացման գործում պետական կառավարման մարմիններին խորհրդատվական աջակցություն տրամադրելու և մշտադիտարկման վերաբերյալ շարադրված տեսլականը 1 էջ, A4 ծավալով:
  5. Վերջին 3 տարիների ընթացքում 10 և ավելի կազմակերպությունների հետ արդյունավետ և կառուցողական երկխոսություն իրականացնելու մասին տեղեկանք:
  6. Կազմակերպության ներկայացուցչի ինքնակենսագրական: Ընդ որում, հավակնորդը, ով ներկայացնում է տվյալ կազմակերպությունը, նախընթաց առնվազն 6 ամիսների ընթացքում չի եղել պետական իշխանության մարմնի աշխատակից:

 

Մրցույթի գործընթացը

ՀԳՀՄ-ն և ՀՀ ԱԱՊ-ն մրցույթի կազմակերպմանը աջակցելու համար համատեղ կվարեն քարտուղարությունը՝ փաստաթղթերը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով ստանալու համար, որոնք կփոխանցվեն ձևավորվող հանձնաժողովին:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև 2022թ. մարտի 1-ը ներառյալ:
 

Ընտրական հանձնաժողով

  1. Սույն հայտարարագրի հիման վրա այն կազմակերպությունները, որոնք չեն ցանկանում, կամ չեն կարող լինել հարթակի անդամ, իրենց կարող են առաջադրել լինելու ընտրական հանձնաժողովի անդամ (սակայն հանդիսանում են գործատուների/գործարարների միավորման ներկայացուցիչ): Այդ կապակցությամբ տվյալ կազմակերպությունը ՀԳՀՄ քարտուղարությանը կարող է ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային նամակ, նշելով կազմակերպության անվանումը և իրենց ներկայացուցչի անուն ազգանունը, ով պետք է աշխատի հանձնաժողովի կազմում:
  2. Փաստաթղթերը ընդունվում են ս/թ մինչև մարտի 1-ը ներառյալ: Մարտի 1-ից ուշ ներկայացված հայտերը հարթակի անդամ ընտրվելու կամ հանձնաժողովի անդամ լինելու համար, կհամարվի անվավեր:
  3. Հանձնաժողովը իր գործունեությունը կսկսի ս/թ մարտի 2-ին և կավարտի աշխատանքները մարտի 4-ին:
  4. Յուրաքանչյուր կազմակերպության համար կկիրառվի 20 միավորից բաղկացած սանդղակ սահմանված միավորների գումարման արդյունքում:
  5. Հարթակում կընտրվեն այն 3 կազմակերպությունները, որոնք կհավաքեն առավելագույն միավորներ 20 բալանոց սանդղակով և կունենան առավելություններ համաձայն չափանիշների ցանկի 1 և 5 կետերի: Նշված առավելությունները հաշվի են առնվելու հավասար միավորներ վաստակած կազմակերպությունների շրջանակում:Հաջորդիվ բարձր միավորներ հավաքած 3 լրացուցիչ կազմակերպություններ կընտրվեն պլատֆորմի հիմնական 3 անդամներին փոխարինողներ:Հարթակի անդամի կազմակերպությունները ընտրվում են 5 տարի ժամկետով: Ընտրական հանձնաժողովի կազմը նախատեսվում է 3-5 անձ:
  6. Հանձնաժողովը իր ընտրությունների արդյունքները կհրապարակի ս/թ մարտի 4-ին, ներկայացնելով համառոտ արձանագրություն արդյունքների մասին:
  7. Հանձնաժողովի արդյունքների հիման վրա ԵՄ պատվիրակության երևանյան գրասենյակին ՀԳՀՄ-ն և ՀՀ ԱԱՊ-ն համատեղ կներկայացնի հարթակում ընտրված պաշտոնական հիմնական և փոխարինող անդամ կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների անունները:

Սույն հայտարարության հիման վրա վերը նշված մրցույթին չեն կարող հայտեր ներկայացնել հասարակական կազմակերպությունները, որոնք գործատուների միավորումներ չեն և բիզնես ասոցիացիաներ չեն ներկայացնում:

Մրցույթին չեն կարող մասնակցել արհմիութենական կազմակերպությունները, պետական կամ պետության կողմից հիմնադրված կազմակերպությունները և հիմնադրամները անկախ իրենց գործունեության տեսակից::

Փաստաթղթերը ներկայացնել հետևյալ էլեկտրոնային փոստին` info@employers.am կամ ՀԳՀՄ իրավաբանական հասցեին՝ ք. Երևան 0010, Մովսես Խորենացի 26ա::
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 527 421, 095 527 421 կամ ՀԳՀՄ քարտուղարությունը վարող Լուսինե Մանուկյանին 091 909 805:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ