Եղվարդում գործող եզակի ջայլամաբուծական տնտեսութումը՝ ՀԳՀՄ ուշադրության կենտրոնում
.jpg?token=6ba0390c7a0044750d857d5ebf5c6653)
Հունիսի 28-ի ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանն ու ՀԳՀՄ Խորհրդի անդամ Շավարշ Կարապետյանը այցելեցին նաև Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող «Էկո Ֆերմա» ընկերություն՝ նպատակ ունենալով բացահայտել Հայաստանում գործող եզակի ջայլամաբուծական տնտեսության ներուժը։
«Էկո Ֆերմա» ՍՊԸ–ն միակն է Հայաստանի շուկայում, որը զբաղվում է ջայլամի մսի և ձվի արտադրությամբ, և միակն է ամբողջ աշխարհում, որն արտադրում է շուրջ 50 տեսակի խնամքի միջոցներ՝ ջայլամի յուղի հիմքով։ Այն հիմնադրվել է 2017 թվականին և գործում է երեք հիմնական ուղղությամբ՝
- Ջայլամաբուծություն՝ մսի և ձվի արտադրություն և իրացում։
- Բնական խնամքի միջոցների արտադրություն՝ բացառապես ջայլամի յուղի հիմքով պատրաստված։
- Ագրոտուրիզմ և հանրային սննդի սպասարկում՝ ներառյալ «Ostrich Garden» ընտանեկան ռեստորանը։
Ընկերության կոսմետիկ արտադրանքը սերտիֆիկացված է ԵԱՏՄ ստանդարտներով, հաստատված է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից, արտահանվում է տարբեր երկրներ և հասանելի է միջազգային հարթակներում՝ Amazon և Wildberries։
«Ostrich Garden» ընտանեկան ռեստորանը իր յուրահատուկ խոհանոցով և գեղատեսիլ միջավայրով մեծ պահանջարկ է վայելում թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի այցելուների շրջանում։ Ընկերությունն ակտիվորեն զարգացնում է նաև կրթական ագրոտուրիզմի ուղղությունը՝ դառնալով դպրոցական տուրերի շուկայի առաջատարներից մեկը։ Ներկայումս ընդլայնվում է ընկերության միջազգային համագործակցությունը ռուսական և արաբական շուկաներում։
Նմանատիպ ճանաչողական այցերը շարունակական բնույթ են կրելու` նպատակ ունենալով բացահայտել տարբեր ընկերությունների նորարարական մոտեցումները, բացահայտել ՀՀ արտադրական ներուժն ու առկա հնարավորությունները և ձևավորել գործատուների միջև համագործակցության, փորձի փոխանակման արդյունավետ հարթակներ։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: