էմոցիոնալ ինտելեկտի և մշակութային գործոնների ազդեցությունը բիզնեսի վրա
.jpg?token=eb8109ae102387c55a827c37d15002a2)
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իր անդամների կարողությունների հզորացման դասընթացները։ Մասնակիցներն այս անգամ ծանոթացան բիզնեսի արդյունավետ կառավարման գործում էմոցիոնալ ինտելեկտի նշանականությանը, մշակութային տարբերություններին և դրանց ազդեցությանը բիզնեսում։
Դասընթացը վարեց «Բի Էս Սի» (BSC) բիզնեսի աջակցման կենտրոնի փորձագետ Ջուլիա Վարդանյանը, ով ներկայացրեց էմոցիոնալ ինտելեկտի (EI) հիմնական բաղադրիչները, մասնավորապես՝ ինքնաճանաչումը, ինքնակառավարումը, սոցիալական գիտակցությունն ու հարաբերությունների կառավարումը։ Քննարկվեցին այն մեխանիզմները, որոնց շնորհիվ բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունեցող ղեկավարները կարողանում են ստեղծել վստահության մթնոլորտ, արդյունավետ կերպով ղեկավարել թիմերը և նվազեցնել ներքին կոնֆլիկտները։ Հատուկ ուշադրություն դարձվեց սեփական հույզերի ճանաչման և կառավարման հմտություններին, ինչպես նաև հուզական գործիքակազմի կիրառմանը որոշումների կայացման և բանակցությունների ընթացքում։
Դասընթացի երկրորդ մասում քննարկվեցին մշակութային տարբերությունների բնույթն ու դրանց ազդեցությունը կազմակերպությունների միջմշակութային և միջազգային համագործակցության, բանակցությունների վարման, գործընկերային և աշխատանքային հարաբերությունների վրա։ Հիմնվելով Գերտ Հոֆստեդեի մշակութային չափորոշիչների և ժամանակակից սոցիոլոգիական հետազոտությունների վրա՝ Ջուլիա Վարդանյանը ներկայացրեց, թե ինչպես են արժեքային համակարգերը, անհատականության և հավաքականության հարաբերակցությունը, ինչպես նաև անորոշության հանդեպ հանդուրժողականությունը ձևավորում բիզնես վարքագիծը։
Դասերի ընթացքում մասնակիցները ներգրավվեցին գործնական վարժությունների, քննարկումների և խմբային աշխատանքների մեջ` ձեռք բերելով սեփական փորձը փոխանակելու, տարբեր գործարար միջավայրերի մոտեցումները համեմատելու և իրական օրինակներ վերլուծելու հնարավորություն։
Շնորհակալություն ենք հայտնում Ջուլիա Վարդանյանին՝ մասնակիցներին նոր գիտելիքներ և հմտություններ փոխանցելու, ինչպես նաև իր հարուստ փորձառությամբ կիսվելու և ոգեշնչելու համար։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: