Քննարկվեցին հայ-չինական գործարար և ներդրումային կապերի ամրապնդման հնարավորությունները
Հոկտեմբերի 7-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հանդիպում ունեցավ Տյանցզինի առևտրի համալսարանի (TUC) Հայագիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գե Յաձյունի հետ։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀԳՀՄ նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը և ՀԳՀՄ անդամ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հերմինե Թովմասյանը։

Երկուստեք քննարկվեցին Հայաստանի և Չինաստանի միջև գործարար ու ներդրումային կապերի ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Հատուկ անդրադարձ կատարվեց ՀԳՀՄ-ի՝ որպես կապող օղակի հնարավոր դերին՝ Չինաստանից Հայաստան ներդրումների ներգրավման, հայկական և չինական ընկերությունների միջև գործարար կապերի ձևավորման և Հայաստանի գործարար համայնքի համար Չինաստանում համագործակցության ու ներդրումային նոր հնարավորությունների ընդլայնման գործում։
Կողմերը կարևորեցին համագործակցության շարունակական զարգացումը և նոր գործարար նախաձեռնությունների ձևավորման հնարավորությունները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: