Ֆինանսական գրագիտություն և ռիսկերի կառավարում՝ ՀԳՀՄ անդամների կարողությունների հզորացման շրջանակներում
.jpg?token=f3dae8514c7e8f8ad10497b0c8741165)
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել ՀԳՀՄ անդամների կարողությունների հզորացմանն ուղղված դասընթացները։ Մասնակիցներն այս անգամ ծանոթացան ֆինանսական գրագիտության և ռիսկերի կառավարման հիմնարար սկզբունքներին՝ բիզնեսի կայուն զարգացման և նվազագույն ռիսկերի ապահովման նպատակով։ Այս շրջանակում կազմակերպված հերթական դասընթացի ընթացքում մասնակիցներն այս անգամ ծանոթացան ֆինանսական գրագիտության և ռիսկերի կառավարման հիմնարար սկզբունքներին, որոնք առանցքայինդեր ունեն բիզնեսի կայուն զարգացման և ռիսկերի նվազեցման գործընթացում
«Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ֆինանսական փորձագետ-խորհրդատու, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը դասընթացի մասնակիցների հետ կիսվեց իր արժեքավոր փորձով հետևյալ ուղղություններով՝
- Ֆինանսական պլանավորման ժամանակակից մեթոդաբանություն
- Փաստացի ցուցանիշների արդյունավետ հաշվառման համակարգ
- Ֆինանսական վերլուծության կառավարչական նշանակությունը
- Ներդրումային նախագծերի ռիսկերի գնահատման առաջադիմական գործիքակազմ
- Բիզնեսի ֆինանսական ռազմավարության մշակման սկզբունքներ։
Դասընթացի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց ներդրումային նախագծերի ռիսկերի գնահատման ժամանակակից գործիքակազմի ներկայացմանը, մասնավորապես` դիսկոնտավորված շահույթի (NPV), եկամտաբերության ներքին շեմի (IRR), շահութաբերության գործակցի (PI) և ներդրումների հետգնման դիսկոնտավորված ժամկետի (DPP) ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանությանը և գործնական կիրառությունը: Քննարկվեցին նաև սնանկացման ռիսկերի վաղաժամ բացահայտման և նվազեցման ռազմավարությունները, կապիտալի օգտագործման առավելագույն արդյունավետության ապահովման մեթոդները, ֆինանսական ռեսուրսների օպտիմալ բաշխման սկզբունքները:
Ֆինանսական գրագիտությանն ուղղված այս դասընթացն առանձնացավ իր նորարարական բովանդակությամբ և ներդրումային մտածողության զարգացմանն ուղղված մոտեցումներով։
Շնորհակալություն ենք հայտնում Սողոմոն Միրզոյանին մասնակիցների հետ ֆինանսական ոլորտի խորքային գիտելիքներով, ժամանակակից և կիրառական մեթոդաբանությամբ կիսվելու համար։ ՀԳՀՄ շարունակելու է իրականացնել գործատուների կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրեր՝ նպատակ ունենալով բարձրացնել մասնակիցների պրակտիկ և կառավարչական հմտությունները տնտեսական զարգացումը խթանելու համար։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: