Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը այցելեց Կոտայքի մարզի Արագյուղում գործող ծնեբեկի արտեր

05-07-2025
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը այցելեց Կոտայքի մարզի Արագյուղում գործող ծնեբեկի արտեր

Հուլիսի 5-ի ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը այցելեց Կոտայքի մարզի Արագյուղում գործող ծնեբեկի արտեր` նպատակ ունենալով բացահայտել Հայաստանում բարձրարժեք մշակաբույս համարվող ծնեբեկի մեծածավալ արտադրությունը։

«Դավթյան Ֆարմս» ընկերությունը Հայաստանում ծնեբեկի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունն է: Այն հիմնադրվել է 2001թ.-ին Սյունիքի Տեղ գյուղում, իսկ 2023թ.-ից ընդլայնվել է` հասնելով Կոտայքի մարզի Արագյուղ և դառնալով Հարավային Կովկասի ամենախոշոր արտադրողը։

Բույսի բերքատվությունը տարվա մեջ 2 ամիս է, բայց համաշխարհային շուկայում այն պահանջված է կլոր տարին։ Ընկերության սեփականատերերին հաջողվել է ստանալ ծնեբեկի ալյուր, ինչպես նաև ծնեբեկի պահածո և շոկային սառեցված ծնեբեկ, ինչի շնորհիվ էլ վերջինս հասանելի է դառնում շուկայում նաև սեզոնից դուրս։

Ընկերությունը առաջարկում է հայկական ծնեբեկի արտահանում «համագործակցության մոդելով»` առաջարկելով միավորվել ծնեբեկ արտադրողների հետ և գործընկերներով կիսվել մշակության սեփական փորձով։

 

Նմանատիպ ճանաչողական այցերը շարունակական բնույթ են կրելու` նպատակ ունենալով բացահայտել տարբեր ընկերությունների նորարարական մոտեցումները, բացահայտել ՀՀ արտադրական ներուժն ու առկա հնարավորությունները և ձևավորել գործատուների միջև համագործակցության, փորձի փոխանակման արդյունավետ հարթակներ։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ