Հայաստանի գործատուների հանրապետական միությունն ընդգրկվել է նշված ուղղություններով ռազմավարությունների մշակման աշխատանքային խմբերի ՔՀԿ հարթակներում

26-02-2026
Հայաստանի գործատուների հանրապետական միությունն ընդգրկվել է նշված ուղղություններով ռազմավարությունների մշակման աշխատանքային խմբերի ՔՀԿ հարթակներում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունն ընդգրկվել է նշված ուղղություններով ռազմավարությունների մշակման աշխատանքային խմբերի ՔՀԿ հարթակներում.

  • Մարդկային կապիտալ և բարեկեցություն
  • Տնտեսական փոխակերպում և կայուն զարգացում
  • Հանրային կառավարման բարեփոխումներ
  • Արդարադատության ոլորտի բարեփոխումներ

Միության ներգրավվածությունը ռազմավարությունների մշակման աշխատանքային խմբերի ՔՀԿ հարթակներում հնարավորություն կտա`

  • ապահովել ռազմավարական փաստաթղթերի մշակման աշխատանքներում Միության անդամների ներգրավվածությունը,
  • պաշպտանել գործատուների շահերն ու լսելի դարձնել գործարար համայնքի ձայնը որոշումների կայացման գործընթացում,
  • ամրապնդել պետական-մասնավոր գործընկերությունը և վստահությունը պետական կառավարման համակարգի նկատմամբ,
  • նպաստել հավասարակշռված, կիրառելի և իրական կարիքներին համապատասխան քաղաքականությունների մշակմանը։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը կշարունակի ակտիվորեն մասնակցել ռազմավարական գերակայությունների հանրային հաղորդակցության ապահովման գործընթացին և նպաստել պետություն–մասնավոր հատված արդյունավետ երկխոսության զարգացմանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ