Հայաստանի գործատուների հանրապետական միությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի 3-րդ նիստում

28-09-2026
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի 3-րդ նիստում

Սեպտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի 3-րդ նիստը, որին մասնակցեց նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը։

Նիստի ընթացքում նախարարն անդրադարձավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հիմնական առաջնահերթություններին։ Այնուհետև քննարկվեցին օրակարգում ընդգրկված մյուս հարցերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ խորհրդի անդամների առաջարկություններն ու դիտարկումները։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը կարևորում է նման ձևաչափով քննարկումներին իր ակտիվ մասնակցությունը՝ ներկայացնելով գործարար համայնքի դիտարկումներն ու առաջարկությունները և շարունակելով իր ներգրավվածությունը տնտեսական քաղաքականությանը վերաբերող քննարկումներում։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ