Համագործակցության Հուշագիր ՀԳՀՄ և ՀՀ Ռազմավարական զարգացման կենտրոնի միջև
Ս/թ փետրվարի 17-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ)՝ ի դեմս նախագահ Գագիկ Մակարյանի, և «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» (ՀՌԶԿ) հիմնադրամի՝ ի դեմս տնօրեն Կարեն Ավագյանի, կնքվեց համագործակցության հուշագիր համատեղ գործընկերության հաստատման և արդյունավետ համագործակցության զարգացման նպատակով:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության միջև ստորագրված Հուշագրի հիման վրա, որի առաքելությունն է իր գործունեությամբ նպաստել ՀՀ տնտեսական աճի տեմպերի ավելացմանը՝ պետական կառավարման, ինստիտուցիոնալ զարգացման ռուսական և համաշխարհային լավագույն փորձի ներդրման միջոցով:
Համագործակցության հուշագրի շրջանակներում ՀԳՀՄ-ի և ՀՌԶԿ-ի համատեղ ջանքերն ուղղված կլինեն ձեռնարկատիրական միջավայրի բարելավմանը, ձեռնարկատիրության զարգացման առկա խոչընդոտների բացահայտմանն ու հաղթահարմանը, ձեռնարկատիրության ոլորտում լավագույն փորձի ներդրմանն ու տարածմանը, պետական աջակցության գործիքակազմի բարելավմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում արտահանման խթանմանը, ձեռնարկատերերի և ներդրողների համար սոցիալական նախագծերի և պետական աջակցության միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության ապահովմանը, գիտահետազոտական աշխատանքների համատեղ կազմակերպմանն ու իրագործմանը և մի շարք այլ կարևոր հիմնախնդիրների լուծմանը:
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: