Համատեղ քննարկվեցին առողջության համընդհանուր ապահովագրության գործարկման խնդիրները
Փետրվարի 5-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի միջև։ Հանդիպմանը ներկա էին նաև Միության փորձագետներ Սիրանուշ Ներսիսյանն ու Հասմիկ Իգիթխանյանը, ինչպես նաև Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ու ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանը։

Հանդիպման առանցքում 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի գործնական կիրառման ընթացքում վերհանված խնդիրների քննարկումն էր։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց այն հիմնական մարտահրավերներին, որոնց բիզնես համայնքը բախվում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման նախնական փուլում։
Վահագն Համբարձումյանը ներկայացրեց գործատուների դիրքորոշումն ու մտահոգությունները՝ ընդգծելով, որ բարեփոխումները պետք է միաժամանակ պահպանեն բիզնեսի մրցունակությունը և նպաստեն սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանը։ Որոշ հարցեր տեղում ստացան իրենց լուծումները, իսկ մյուսները տեղափոխվեցին քննարկման հաջորդ փուլ։
Արձագանքելով բարձրացված հարցերին՝ Անահիտ Ավանեսյանը կարևորեց գործատուների հետ շարունակական համագործակցությունը և նշեց, որ ներկայացված խնդիրներն ու առաջարկները կդիտարկվեն համակարգի կատարելագործման շրջանակում։ Նա ընդգծեց նաև սոցիալական գործընկերների հետ կառուցողական երկխոսության նշանակությունը՝ նշելով, որ օրենքի ներդրման գործընթացում հաշվի կառնվեն շահագրգիռ կողմերի կարծիքներն ու առաջարկները՝ համակարգի կայուն և արդյունավետ գործարկումն ապահովելու նպատակով։

Միության նախագահ Վահագն Համբարձումյանը բարձր գնահատեց նման բաց և կառուցողական երկխոսության ձևաչափով հանդիպումները՝ ընդգծելով, որ շարունակական քննարկումների արդյունքում հնարավոր է հասնել շոշափելի դրական արդյունքների։




ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: