Հանդիպում առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ
.jpg?token=02a9809f45f37d030614649216da46ff)
Փետրվարի 5-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց առողջապահության ոլորտի մի շարք ներկայացուցիչներին:
Հանդիպման նպատակն էր ծանոթացնել Միության գործունեությանն ու առաքելությանը, վեր հանել առողջապահության ոլորտի արդի խնդիրները, ինչպես նաև քննարկել երկկողմանի համագործակցության հեռանկարները։
Ողջունելով մասնակիցներին` Վահագն Համբարձումյանը ներկայացրեց Միության որդեգրած քաղաքականությունն ու անդամակցության առավելությունները` ուղղված անդամների շահերի պաշտպանությանն ու գործարար միջավայրի շարունակական բարելավմանը։ Մասնավորապես, նշվեցին տարբեր օրենսդրական նախագծերի և իրավական ակտերի փորձագիտական վերլուծության, դրանց շուրջ հանրային քննարկումների կազմակերպման և օրենսդրական առաջարկությունների ներկայացման օրինակները, որոնք շարունակական բնույթ են կրում ընթացիկ օրենսդրական բարեփոխումների իրականացման շրջանակներում:
Մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում հավաքագրվեցին մասնակիցներին հուզող հարցերն ու քարտեզագրվեցին խնդիրների լուծման ուղիները:
Հանդիպման ավարտին մասնակիցները, կարևորելով ոլորտում առկա խնդիրներին համատեղ ջանքերով հրատապ արձագանքելու կարևորությունը, իրենց պատրաստակամությունը հայտնեցին հետագա համագործակցության հաստատման ուղղությամբ:
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: