Հանդիպում ՀԳՀՄ-ին անդամակցող մի շարք կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ
2024թ. սեպտեմբերի 18-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում ՀԳՀՄ-ին անդամակցող մի շարք կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, ովքեր երկարատև գործունեություն են ծավալել ՀԳՀՄ կազմում։
Հանդիպումը նպատակաուղղված էր համագործակցության հեռանկարների և անդամակցության շարունակականության հստակեցմանը։
ՀԳՀՄ նախագահը ներկայացրեց 2024թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին ՀԳՀՄ գործադիր մարմնի կողմից իրականացված աշխատանքները, ներառյալ` անդամների շտեմարանների թվայնացումը, նոր անդամների ներգրավումը, Միության տեսլականի և ռազմավարական նպատակների սահմանումը, Խորհրդի անդամների և անձնակազմի վերապատրաստման դասընթացների մասնակցությունը, նախագահի միջազգային և տեղական կազմակերպությունների հետ նոր համագործակցության հաստատումը, ՀԳՀՄ ռեբրենդինգին միտված գործողությունների պլանը և այլն։ Ներկայացվեց նաև Խորհրդի կողմից հավանության արժանացած բարեփոխումների փաթեթը` ուղղված մի շարք օրենսդրական և կառավարչական հարցերի կարգավորմանը։
Ծանոթանալով ՀԳՀՄ անդամների շահերի պաշտպանությանը միտված Միության քաղաքականությանն ու նոր տեսլականին` անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները նախագահին ուղղեցին իրենց հուզող հարցերը, ինչպես նաև հանդես եկան տարբեր առաջարկներով։ Քննարկման ընթացքում հստակեցվեցին ՀԳՀՄ հետագա անդամակցության համար անհրաժեշտ նոր պայմաններն ու պահանջները։
Հանդիպման արդյունքում ներկայացուցիչների գերակշիռ մասը հավանության արժանացրեց ՀԳՀՄ Խորհրդի և գործադիր մարմնի կողմից մշակված բարեփոխումների փաթեթը և պատրաստակամություն հայտնեց շարունակելու համագործակցության ամրապդմանն ուղղված միասնական ջանքերը։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: