Հանդիպում «Մադամ» գործարար կանանց ակումբի անդամների հետ
.jpg?token=43984af027a73f57082c1592ecb83b56)
Հունվարի 21-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց «Մադամ» գործարար կանանց ակումբի (Madam Women's Union) անդամներին` ի դեմս ղեկավար Տաթև Բեյբությանի:
Հանդիպման նպատակն էր համախմբվել և համագործակցություն հաստատել մի կողմից ՀՀ-ում կառավարության միակ սոցիալական գործընկերոջ և գործատուների համընդհանուր ձայնը ներկայացնող միության, իսկ մյուս կողմից էլ` նպատակասլաց ու առաջընթացի ձգտող կանանց միջև:
Ողջունելով գործարար կանանց` Վահագն Համբարձումյանն ամփոփ ներկայացրեց գործարար համայնքի շահերի պաշտպանությանն ուղղված Միության որդեգրած քաղաքականությունն ու անդամակցության առավելությունները, ինչպես նաև ընթացիկ առաջնահերթություններն ու կարիքները, որոնք կարող են համատեղ համագործակցության առանցքը դառնալ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Միության նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը, գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, Միության անդամ Նարե Սարգսյանը։
Հանդիպման ընթացքում Վահագն Համբարձումյանն իրականացրեց սեմինար բիզնեսի զարգացման, ռազմավարության մշակման, ֆինանսական կառավարման, կորպորատիվ մշակույթի ձևավորման և մի շարք այլ կարևոր թեմաների վերաբերյալ, որոնք հագեցած էին բիզնեսի հաջողության համար էական նշանակություն ունեցող հեղինակային բանաձևերով։
Հանդիպումն ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով. մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Միության նախագահ Վահագն Համբարձումյանին օգտակար և բովանդակալից սեմինարի կազմակերպման համար։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: