Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստում համատեղ քննարկվեցին աշխատանքային օրենսդրության և սոցիալական գործընկերության հարցեր
Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը՝ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանի գլխավորությամբ։
Նիստին մասնակցում էին ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները։
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ներկայացնում էին նախագահի տեղակալներ Նարե Սարգսյանն ու Հարություն Գուլյանը, գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, Խորհրդի անդամ Արթուր Հովհաննիսյանը և Միության անդամ Մարինա Սանդոյանը։

Հանդիպման ընթացքում Ռոզա Բաբայանն ընդգծեց սոցիալական գործընկերության դերը՝ ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման և բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում՝ կարևորելով շարունակական երկխոսության ու համատեղ որոշումների կայացման անհրաժեշտույունը։

Նիստի ընթացքում հաստատվեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող եռամյա գործողությունների ծրագիրը։
Քննարկվեցին նաև օրակարգում ընդգրկված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնց վերաբերյալ գործատուների դիրքորոշումն ու առաջարկությունները ներկայացրին Միության ներկայացուցիչները՝ անդրադառնալով նախագծերի ընդունման և գործնական կիրառման հնարավոր հետևանքներին ու խնդիրներին։
Հանրապետական եռակողմ հանձնաժողովի աշխատանքը սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ հարթակ է, որը հնարավորություն է տալիս պետությանը, գործատուներին և աշխատողներին ներկայացնող կողմերին համատեղ քննարկել աշխատանքային և սոցիալ-տնտեսական քաղաքականության կարևորագույն հարցերը և նպաստել հավասարակշռված լուծումների ձևավորմանը։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: