ՀԳՀՄ անդամ Նարե Սարգսյանը մասնակցեց Եռակողմ Տարածաշրջանային Գիտելիքների փոխանակման ֆորումին
Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) անդամ, աշխատանքի անվտանգության ոլորտում ՀԳՀՄ փորձագետ Նարե Սարգսյանը դեկտեմբերի 18-19-ը Ստամբուլում մասնակցեց Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար Եռակողմ Տարածաշրջանային Գիտելիքների փոխանակման ֆորումին, որի նպատակն էր բացահայտել ոչ ֆորմալ տնտեսության հակազդմանն ուղղված նորարարական մոտեցումները և համակարգել տնտեսության ֆորմալացման ոլորտում ԱՄԿ եռակողմ գործընկերների փորձն ու առաջնահերթությունները։
Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) կողմից կազմակերպված տարածաշրջանային այս եռակողմ ֆորումը արդյունավետ հարթակ էր մասնակից երկրների եռակողմ գործընկերության ներկայացուցիչների համար համատեղ քննարկել և վեր հանել ոչ ֆորմալ տնտեսության խնդիրների լուծման և ֆորմալ տնտեսության անցման ուղիներն ու նորարարական մոտեցումները։ Երկօրյա աշխատանքային քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվելու տնտեսության ֆորմալացմանն ուղղված հաջողված փորձով, բացահայտելու առաջնահերթ կարիքներն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև նախանշելու ոլորտում արդեն ունեցած ձեռքբերումներն ու արձանագրված առաջընթացը։
Ֆորումի շրջանակներում Նարե Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործունեությունը սոցիալական երկխոսության խթանման, ինչպես նաև գործատուների դերը ֆորմալացման անցմանն ուղղված նպատակային քաղաքականությունների մշակման և իրագործման գործընթացում։
Որպես ՀՀ կառավարության պաշտոնական սոցիալական գործընկեր` Հայաստանի գործատուների հանրապետական միությունը կարևորում է եռակողմ քաղաքականության երկխոսության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, որոնք էական ազդեցություն ունեն արդյունավետ անցումային ուղիների մշակման և խթանման գործում` ի նպաստ աշխատուժի ֆորմալացման խոչընդոտների վերացմանը և արժանապատիվ աշխատանքի ապահովմանը։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: