ՀԳՀՄ անդամները` Չինաստանում ՇՀԿ երկրների միջև անդրսահմանային էլեկտրոնային առևտրի զարգացմանը նվիրված սեմինարին

17-06-2025
ՀԳՀՄ անդամները` Չինաստանում ՇՀԿ երկրների միջև անդրսահմանային էլեկտրոնային առևտրի զարգացմանը նվիրված սեմինարին

ՀՀ–ում Չինաստանի դեսպանության հետ սերտ համագործակցությամբ և Հայաստանի գործատուների հանրապետական միության ղեկավարության նախաձեռնությամբ` Միության 6 անդամներ մեկնեցին Չինաստան՝ մասնակցելու հունիսի 12-25–ը անցկացվող երկշաբաթյա սեմինարին` «Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների միջև անդրսահմանային էլեկտրոնային առևտրի զարգացում և համագործակցության հեռանկարները» թեմայով։

Սեմինարին ընդառաջ ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանն ընդունեց մասնակիցներին՝ մաղթելով արժեքավոր փորձառության ձեռքբերում և ընդգծելով թեմայի արդիականությունը ՀՀ տնտեսական առաջընթացի և արտաքին համագործակցության խորացման տեսանկյունից։

Միության տնօրեն Լիլիթ Ադամյանը ներկայացրեց սեմինարի օրակարգն ու մի շարք կազմակերպչական հարցեր և նշեց, որ ծրագրված այցերն ու քննարկումները Չինաստանի փորձի ուսումնասիրության ընթացքում, վստահաբար, կնպաստեն մասնագիտական կարողությունների զարգացմանը և միջազգային գործակցության ընդլայնմանը։

Սեմինարի կազմակերպիչն է Շանդունի արտաքին առևտրի մասնագիտական քոլեջը, որը Չինաստանում համարվում է արտաքին տնտեսական և առևտրային կրթության առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություն։

Դասընթացի հիմնական նպատակն է մասնակիցներին ներկայացնել Չինաստանի անդրսահմանային էլեկտրոնային առևտրի զարգացման գլոբալ միտումները, էլեկտրոնային առևտրի Էկոհամակարգի կառուցման մոդելներն ու գործառնական մեխանիզմները, տվյալ ոլորտում կիրառվող լոգիստիկ համակարգերն ու վճարային գործիքները, ինչպես նաև քննարկել երկու երկրների միջև էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները։

Ուսումնական այցեր են նախատեսվում հետևյալ քաղաքներում՝

  • Ցզիբո (Շանդուն նահանգ) – այցելություն արդյունաբերական գոտի, էլեկտրոնային առևտրի կենտրոն։
  • Սիան (Շենսի նահանգ) – այց «Չինաստան-Եվրոպա» երկաթուղային էլեկտրոնային առևտրի կենտրոն։
  • Ցինդաո (Շանդուն նահանգ) – Շանհայի համագործակցության կազմակերպության էլեկտրոնային առևտրի ցուցադրական գոտի։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ