ՀԳՀՄ անդամը` Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին

21-05-2026
ՀԳՀՄ անդամը` Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին

Մայիսի 20-ին տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստը, որը վարում էր Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։

Նիստի ընթացքում քննարկվեց անպտղության հաղթահարման ծրագրում նախատեսվող փոփոխությունները, որոնք ուղիղ ազդեցություն ունեն կանանց վերարտադրողական առողջության վրա։ Նոր փոփոխություններով առաջարկվում է ընդլայնել անպտղության հաղթահարման պետական ծրագրի շահառուների շրջանակը՝ վերանայելով տարիքային շեմերը, ինչպես նաև առավել ճկուն մոտեցումներ սահմանելով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման գործընթացում։ Մասնավորապես, նախատեսվում է երկրորդային անպտղության դեպքում շահառուների տարիքային շեմը 36-ից բարձրացնել մինչև 40 տարեկան, ինչպես նաև որոշ դեպքերում կրճատել անպտղության պարտադիր ախտորոշման ժամկետը՝ հաշվի առնելով բժշկական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։

Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ Ստելլա Համբարձումյանը, ով իր դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացրեց քննարկվող նախագծի շուրջ։

ՀԳՀՄ-ն կարևորում է նման մասնագիտական և հանրային քննարկումներին ակտիվ մասնակցությունը՝ որպես հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացում մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևոր հարթակ։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ