ՀԳՀՄ անդամը` ՊԵԿ հասարակական խորհրդի նիստին

21-05-2026
ՀԳՀՄ անդամը` ՊԵԿ հասարակական խորհրդի նիստին

Մայիսի 19-ին կայացած ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի նիստին Հայաստանի գործատուների հանրապետական միությունից մասնակցեց Միության անդամ Սերգեյ Ներսիսյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված էին ապրանքների անհատական ծածկագրերի և «Վիրտուալ պահեստ» համակարգերի ներդրման նպատակահարմարությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման գործընթացում առաջացած գործնական խնդիրները:

Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց ապրանքների հաշվառման գործընթացների թվայնացման, հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ համակարգերի ինտեգրման, ինչպես նաև բիզնես համայնքի համար հնարավոր տեխնիկական և վարչարարական բարդությունների հարցերին։

Միության անդամ Սերգեյ Ներսիսյանը ներկայացրեց իր դիտարկումներն ու առաջարկությունները օրակարգային հարցերի վերաբերյալ՝ ընդգծելով հատկապես համակարգերի գործնական կիրառելիության, բիզնես գործընթացների պարզեցման և տնտեսավարողների համար կանխատեսելի ու արդյունավետ վարչարարական միջավայրի ապահովման կարևորությունը։

ՀԳՀՄ-ն կարևորում է մասնավոր հատվածի մասնակցությունը նման մասնագիտական քննարկումներին՝ որպես պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ հարթակ՝ բիզնես միջավայրի բարելավման և գործարար համայնքի խնդիրների բարձրաձայնման տեսանկյունից։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ