ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց «ԼԻԶԻՆԳ ԷՔՍՊՈ 2026» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը
Ապրիլի 10-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց «ԼԻԶԻՆԳ ԷՔՍՊՈ 2026» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը։
«ԼԻԶԻՆԳ ԷՔՍՊՈ 2026»-ը կազմակերպվել է ՀԳՀՄ անդամ Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի (ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա / Lessors' Association of Armenia) նախաձեռնությամբ, որի նպատակն է մեկ հարթակում համախմբել լիզինգային ֆինանսավորման շուկայի առաջատար մասնակիցներին, ինչպես նաև տեղական և միջազգային ավելի քան 100 բրենդների ներկայացուցիչների, բանկերի, վարկային և այլ ֆինանսական կազմակերպությունների։

Միջոցառմանը ներկա էին պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավոր հատվածների ներկայացուցիչներ և արտերկրից ժամանած միջազգային գործընկերներ, ովքեր կարևորեցին լիզինգային շուկայի զարգացման դերը՝ որպես ներդրումային միջավայրի բարելավման և տնտեսական ակտիվության խթանման կարևոր գործոն։
Ցուցահանդեսի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ոլորտի տեխնոլոգիական և արտադրական նորագույն լուծումներին, գնահատելու ժամանակակից սարքավորումների բազմազանությունն ու կիրառական հնարավորությունները, ինչպես նաև լիզինգային գործիքների միջոցով ձեռք բերելու արտադրական տեխնիկա՝ առավել նպաստավոր պայմաններով։
ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց կազմակերպիչներին ցուցահանդեսի հաջող մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը բիզնես միջավայրի զարգացման և մասնավոր հատվածի կարողությունների ամրապնդման գործում։




ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: