ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց մանրածախ առևտրին նվիրված կոնֆերանսին

19-05-2026
ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց մանրածախ առևտրին նվիրված կոնֆերանսին

ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց մանրածախ առևտրին նվիրված կոնֆերանսին, որի նպատակն էր քննարկել միջազգային մարքեթփլեյսների մրցակցության պայմաններում տեղական ավանդական բիզնեսի զարգացման և մրցունակության բարձրացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումները։ Կոնֆերանսը համախմբել էր մանրածախ առևտրի ոլորտի ներկայացուցիչներին, բիզնես ղեկավարներին, ոլորտային փորձագետներին և բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի արդիական մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումները։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց թվային առևտրի զարգացմանը, տեղական արտադրողների մրցունակության բարձրացմանը և միջազգային առևտրային հարթակների պայմաններում հայկական բիզնեսի առջև ծառացած խնդիրները։ Միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև հայաստանյան շուկա մուտք գործած Bidygo հավելվածը՝ որպես ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական լուծումներից մեկը։

Իր խոսքում Վահագն Համբարձումյանը կարևորեց տեղական բիզնեսի թվային վերափոխման և նոր տեխնոլոգիական գործիքների կիրառման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ ժամանակակից շուկայում մրցունակ լինելու համար հայկական բիզնեսը պետք է կարողանա արագ հարմարվել թվային տնտեսության պահանջներին։ Նա անդրադարձավ նաև հարկային օրենսդրության հետ կապված առկա խնդիրներին՝ ներկայացնելով դրանց լուծման հնարավոր ուղիներն ու բիզնեսի համար առավել արդյունավետ և մրցունակ միջավայրի ձևավորմանն ուղղված մոտեցումները։

https://www.youtube.com/watch?v=YA_dNbEF3qU

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ